Գերմանիայում բնական աղետի պատճառով՝ ռազմական դրություն է հայտարարվել․ 1300 անհետ կորած մարդ կա (տեսանյութ)
ՏեսանյութերԳերմանիայում ջրհեղեղի պատճառով՝ հայտարարվել է ռազմական դրություն։ Որոնողական աշխատանքների մեջ ներգրավվել է ավելի քանի 850 զինծառայող, գրում է Die Welt֊ը։ Զոհերի թիվը հասել է 150-ի, անհետ կորածների թիվը` 1300֊ի։ Շրջանների մեծ մասում դեռևս էլեկտրականություն և հեռախոսային ծառայություն չկա: Վատ եղանակի պատճառով՝ ճանապարհները դեռևս փակ են, մարդկանց հորդորում են խուսափել տարածաշրջան մեկնելուց: Ոստիկանությունը շարունակում է մեծ հսկողություն իրականացնել աղետի գոտիներում: