Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները 

Սյունիքի համայնքապետները չեն որոշելու մեր պետական քաղաքականությունը․ Արմեն Խաչատրյան

Հարցազրույցներ

«Հրապարակ» օրաթերթը գրել է․«Հարցազրույց իմքայլական սյունեցի պատգամավոր, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի հետ

- Իշխանությունն իրագործում է ընդդիմության նկատմամբ խոստացած քաղաքական վենդետան․ մի քանի շաբաթ է՝ Սյունիքի համայնքապետներին հերթով կալանավորում են, ԱԱԾ-ն, բոլոր իրավապահ մարմինները զբաղված են նրանցով ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատով, մինչդեռ սահմաններին ամենաթողություն է, կրկին զինվորներ են անհետացել Սև լճի հատվածում, ադրբեջանական կողմը կրակում է, մարդ է սպանում Երասխի սահմանին: Իշխանությանն ավելի շատ մտահոգում են քաղաքական հաշվեհարդարնե՞րը, թե՞ անվտանգային հարցերը:

- Բայց ի՞նչ կապ ունի սահմանին կատարվողը հանցագործության դեպքերի հետ: Այսինքն՝ եթե սահմանին միջադեպ է լինում, ուրեմն հանցագործություններին չպիտի՞ արձագանքի իրավապահ մարմինը:

- Տպավորություն է, որ իշխանությունը մոռացել է սահմանային խնդիրները, որովհետև այլ կարևոր հարցեր ունի:

- Սահմանները բավական անվտանգ են այս պահին, միևնույն ժամանակ, այսպիսի սահմանային կառուցվածքի դեպքում հնարավոր է սահմանային դեպքեր լինեն, եղանակային պայմաններով պայմանավորված՝ հնարավոր է սահմանային անցումներ կատարվեն։ Այսպիսի դեպքեր կլինեն, մինչև սահմանները կահավորվեն անվտանգային մեխանիզմներով: Բայց սա ի՞նչ կապ ունի հանցագործությունների հետ:

- Իշխանությունը հանցավոր անգործություն է դրսևորում, որի արդյունքում մենք զոհեր ու գերիներ ենք ունենում, գուցե ԱԱԾ-ն սահմանային պաշտպանության գործի համա՞ր կիրառվի, այլ ոչ թե Քաջարանի կոմբինատի վրա գրոհի:

- Բոլոր ուղղություններով պետությունն իր դերակատարումն ունի և իրականացնում է, սահմանները պետք է անվտանգ լինեն, հանցագործությունների դեմ էլ պայքարեն:

- Փաստացի, առաջին ուղղությամբ քայլեր չեք անում, դրա համար էլ ունենք այս վիճակը:

- Ի՞նչ վիճակ է: Այո, սահմանային միջադեպեր էլի են լինելու, միշտ են լինելու, քանի դեռ մեր հարևանն Ադրբեջանն է:

- Հինգ տարի առաջ էլ մեր հարևանն Ադրբեջանն էր, բայց Սև լճի տարածքում ադրբեջանցիները տանտիրոջ իրավունքով նստած չէին, Սյունիքից մարդիկ չէին անհետանում, չէին զոհվում:

- Միշտ էլ եղել է, միշտ էլ զոհեր ենք ունեցել սահմանային միջադեպերի հետևանքով՝ 90-ականներից սկսած:

- 90-ականներին Սև լճի տարածքում ադրբեջանցինե՞ր էին նստած, ու Սյունիքում էլ կահավորված սահման չկա՞ր:

- Դուք ուզում եք ասել՝ միջադեպեր չեն եղել: Մտել էլ են մեր տարածք, դուրս էլ են եկել, հաղթել էլ ենք, գրավել էլ ենք, հազար բան է եղել:

- Պատերազմից 8-9 ամիս անց ի՞նչն է խանգարում կահավորել սահմանները, որ խուսափենք նման միջադեպերից, Փաշինյանը մի քանի ամիս առաջ դեռևս հայտարարում էր, թե կահավորում ենք, պարզապես դա որոշ հայերի ու ադրբեջանցիների համար տեսանելի չէ:

- Այո, կահավորում ենք, բայց սահմանը երկար տարածք է, ու ցանկացած մարդ կարող է եղանակային պայմաններից ելնելով՝ շեղվի ու մոլորվի դեպի հակառակորդի կողմը:

- Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը ե՞ւս մտնում է Ձեր ասած սահմանների հարցը կարգավորելու մեջ, և դա մո՞տ, թե՞ հեռու ապագայի հարց է:

- Ինձ թվում է, որ դա պետք է սկսել այն ժամանակ, երբ Ադրբեջանի զինված ուժերը լքեն բոլոր այն ՀՀ տարածքները, որտեղ չպետք է հայտնվեին: Իմ կարծիքով՝ առաջին պայմանը սա պետք է լինի:

- Իրենք երկու ամիս է՝ ապացուցում են, որ չունեն նման մտադրություն, մենք էլ, ինչպես Փաշինյանն ասաց, Սև լճի 30 տոկոսի համար չենք պատերազմելու:

- Շատ փակագծեր չեմ ուզում բացել, բայց բանակցություններ կան, առաջխաղացում կա:

- Այսինքն՝ նահանջ կա՞ լճի տարածքից:

- Մի շարք վայրերում, այո, նահանջել են, շատ բաներ չեմ ուզում ասել, որովհետև Ադրբեջանի կողմից հնարավոր է անցանկալի զարգացումներ լինեն:

- Բայց Ալիևի հոխորտանքներից հակառակ տպավորությունն է, նրանք պատրաստվում են ոչ միայն Զանգեզուր, այլև Սևան, Երևան մտնել:

- Այդ հոխորտանքները, թե Հայաստանը չի պատրաստվում խաղաղության պայմանագիր կնքել, հենց պայմանավորված են այն հանգամանքով, որ Հայաստանը նախապայմաններ ունի՝ եթե մինչև վերջին զինվորը դուրս չգա այդ տարածքից, մեր սահմանների անվտանգությունը երաշխավորված չլինի, հետագա գործողությունների մասին խոսելն ավելորդ է:

- Եթե այսօր լքեն Սև լճի տարածքը, Գեղարքունիքի սահմանային հատվածը, Հայաստանը խաղաղության պայմանագի՞ր կստորագրի:

- Ոչ, այդ պայմանագիրը հեշտ գործընթաց չէ, դա սահմանների ճշգրտում է, գծում:

- Այսինքն՝ գործընթացի մեկնարկը կարող ենք տալ:

- Հնարավոր է: Բայց չմոռանանք, որ մենք ունենք գերիներ, և սա էլ է պայմաններից մեկը:

- Իսկ Արցախի կարգավիճա՞կը։ Սահմանների ճանաչումն ավտոմատ հանգեցնելու է նրան, որ Արցախը ճանաչելու եք Ադրբեջանի կազմում:

- Արցախը չի կարող մնալ որևէ մեկի կազմում, ճանաչումը ժամանակի հարց է, ես չեմ կարող քաղաքական և դիվանագիտական պրոցեսների մասին խոսել՝ սկզբում կճանաչեն, նոր հետո, թե՝ հերթականությունը կփոխվի, բայց միայն այդ բանաձևով պետք է առաջնորդվենք՝ անկախություն հանուն փրկության, սա ժամանակի հարց է և չի քննարկվում:

- Վերադառնալով Սյունիքի համայնքապետների ձերբակալություններին՝ իրավական գործընթացը ցույց է տալիս, որ այս մարդկանց օդից մեղադրանքներ են առաջադրվել, թեև ձեր բոլոր մարզպետներին, համայնքապետներին կարելի է մեղադրել, ու հենց այդ պատճառով կան կասկածներ, որ Սյունիքի օտարումից առաջ չեզոքացնում եք անհնազանդներին, գլխատում մարզը:

- Աբսուրդ կասկածներ, իշխանությունները միջանցք տրամադրելու օրակարգ չունեն, միգուցե ճանապարհ տրամադրվի՝ այնպես, ինչպես այլ բոլոր օտարերկրացիներին, ինչպես, օրինակ, իրանցիներն են օգտվում մեր ճանապարհներից, բայց մեր դեպքում կլինի պայման, որ մենք էլ իրենց ճանապարհներից կարողանանք օգտվել:

Ինչ վերաբերում է համայնքապետներին, Սյունիքի գլուխը համայնքապետները չեն, և նրանք չեն որոշելու այս պետական քաղաքականությունը, որ մի հատ էլ իրենցից ազատվեն ու հարց լուծեն: Սյունիքն ունի բնակչություն, որն իր կարծիքը հայտնել է հունիսի 20-ին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ)«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՀայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունելՑուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով ՈՒՂԻՂ․ Տավուշում կոտրել են ցուցարարի դեմքը «Արա, խի՞ ես խփում». Տիգրանաշենի ճանապարհին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին (տեսանյութ) «Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ) ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը․ Արփինե Սարգսյան«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Գյուղացիները տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը. Սեմյոն քահանա Առաքելյան (տեսանյութ)ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվումՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Նավթի գները նվազել ենՀայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել էՖրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել«Հող ու ջուր, մեր ու մանուկ ուրացել ենք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. ԱլիևՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՕրվա խորհուրդ. Ապրիլի 25
Ամենադիտված