Թրամփը հայտարարել է, որ ինքը որևէ սոցիալական ցանցում օգտահաշիվ չունի
LeisureԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը չունի սոցիալական ցանցերում օգտահաշիվներ չունի:
«Որպես շատ հարցերի պատասխան՝ ասեմ, որ ես սոցիալական մեդիայում որևէ ձևով ներկա չեմ», - ասված է Թրամփի գրավոր հայտարարության մեջ:
«Երբ ես որոշեմ որևէ սոցհարթակ ընտրել և օգտահաշիվ ունենալ այնտեղ, դրա մասին կհայտարարվի», - ասել է Թրամփը: «Մի շարք սոցիալական ցանցերում կան օգտահաշիվներ, որոնք վերաթողարկում են Թրամփի հայտարարությունները և բացվել են նրա անունով, բայց դրանք չունեն իսկության ապացույցներ»,֊ասվում է հայտարարության մեջ:
Այս տարվա հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի դեմ արշավի ֆոնին ատելություն սերմանելու մեջ մեղադրվելուց հետո սոցիալական ցանցերում Թրամփի օգտահաշիվները ջնջվել կամ արգելափակվել են: Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթի էր ենթարկել Թրամփին՝ նույն մեղադրանքով, բայց Սենատը արդարացրել էր նրան: