Օլիվիե Ժիրուն հրաժեշտ է տվել «Չելսիին»
SportՖրանսիայի ազգային հավաքականի խաղացող Օլիվիե Ժիրուն, ով խաղում էր Լոնդոնի «Չելսիում», հրաժեշտ է տվել անգլիական ակումբին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժիրուն կարիերան կշարունակի իտալական «Միլանում», և, ըստ Պաոլո Մալդինիի՝ հարձակվողը պետք է հինգշաբթի օրը ժամաներ Միլան՝ տրանսֆերի գործընթացն ավարտին հասցնելու համար:
«Իմ բոլոր թիմակիցներին, իմ մարզիչներին, ամբողջ ակումբին շատ շնորհակալ եմ այս առանձնահատուկ պահերի համար: Ես սկսում եմ նոր ճանապարհորդություն: Անգլիայի գավաթի խաղարկությունում, Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում մեր հաղթանակները մեծ էին», - գրել է Ժիրուն Twitter-ի իր էջում: Ֆրանսիացին «Չելսի» է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալից» 2018 թվականին: Սեպտեմբերին 35 տարեկան դարձած ֆուտբոլիստի պայմանագիրը «կապույտների» հետ հաշվարկվում է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը: