Նմեչան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»
SportԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» սանը և Գերմանիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Լուկաս Նմեչան տեղափոխվել են գերմանական «Վոլֆսբուրգ», հայտնում է Բունդեսլիգայի ակումբի կայքը:
«Գայլերը» 2021-ի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողի հետ պայմանագիր են կնքել մինչև 2025 թվականը: Ըստ Transfermarkt-ի՝ փոխհատուցման գումարը կազմել է 8 միլիոն եվրո: «Վոլֆսբուրգի» համար Նմեչան կխաղա 10 համարի տակ և կիրակի օրը կմիանա նոր թիմին՝ Ավստրիայում կայանալիք ուսումնամարզական հավաքի ժամանակ:
2019-ին Նմեչան վարձավճարով խաղացել է «Վոլֆսբուրգում» և անցկացրել 12 հանդիպում: Անցած մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը, ով երեք հանդիպում ունի «Սիթիի» կազմում, վարձավճարով հանդես է եկել նաև բելգիական «Անդերլեխտում», 41 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ: