«20 հոգով հարձակվել են Գեղամ Նազարյանի վրա, հրահանգ է եղել, որ պառկեցնեն ասֆալտին»
ՏեսանյութերԱյլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին մասնակցող մի քանի հյուրերի ճանապարհից առանց որևէ բացատրության բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Կոնֆերանսի ընթացքում հայտարարեց Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանը։
Նա նշեց, որ բերման ենթարկվածների թվում է նաև «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։
«Մինչև մենք այստեղ քննարկում ենք Հայաստանի իրավական մարտահրավերները, հնարավոր բռնաճնշումները, իշխանությունները շարունակում են շատ օպերատիվ կերպով իրականացնել նոր բռնաճնշումներ, իսկ իրավապահները, բնականաբար, իշխանության կամակորությունները»,- ասաց Էլինար Վարդանյանը: