«Այս աղջիկը լույս աշխարհ է եկել՝ լինելու առաջինն ու միակը». Եվա Ռիվասի գայթակղիչ կերպարը
Other
Երգչուհի Եվա Ռիվասը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադերում Ռիվասը սեւ զգեստ է կրում, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով ու ընդգծում է երգչուհու կազմվածքը։ Ռիվասը բարձրակրունկներ է ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջական են դարձրել վառ շպարն ու աքսեսուարները։
«Այս աղջիկը լույս աշխարհ է եկել՝ լինելու առաջինն ու միակը, ամենասիրվածը, հպարտություն, անգին գանձ ամբողջ կյանքում։ Ես քչի համաձայն չեմ։ Առանց տարբերակների։ Վերջակետ»,- մեկնաբանություններում գրել է նա։
