Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք 

Քննարկում` խաղողի մթերման մեկնարկին ընդառաջ․ Վահան Քերոբյանը հանդիպել է գինեգործների հետ

Բլոգոսֆերա

Հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպել է գինի և կոնյակ արտադրող շուրջ 40 ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կայացել է «Արմենիա Վայն» ընկերությունում, և քննարկման նպատակը խաղողի մթերման մեկնարկին ընդառաջ գինեգործության և կոնյակագործության ոլորտներում առկա խնդիրների վերրհանումն էր ու դրանց լուծման հնարավոր տարբերակների շուրջ մտքերի փոխանակումը։

Քննարկմանը ներկա էին նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը և ոլորտի այլ պատասխանատուներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ագրովերամշակման ոլորտի վերաբերող մի շարք հարցեր, որոնց թվում էին ոլորտի ընկերությունների գործունեության արդյունավետության ապահովման, մթերման գործընթացի սահուն կազմակերպման, արտասահմանյան շուկաներում հայկական գինու և կոնյակի ճանաչելիության ու մրցունակության բարձրացման, իրացման շուկաների ընդլայնման, ինչպես նաև գինեգործական և կոնյակագործական արտադրանքի մարքեթինգի և բրենդավորման հարցերը։ 

«Այսօր հանդիպել ենք գինեգործների և կոնյակագործների հետ՝ խոսելու մի շարք հարցերի շուրջ, որոնցից ամենակարևորը խաղողի մթերմանը նախապատրաստվելն է։ Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ ըստ այսօր մեզ տրամադրած տեղեկատվության, մթերման գործընթացը նախատեսվում է սահուն կազմակերպել։ Քննարկել ենք նաև ոլորտի երկարաժամկետ ու միջնաժամկետ պլանները, վերլուծել և վեր ենք հանել այն խոչընդոտները, որոնք պետք է հիմա վերացնել, որպեսզի ոլորտն ավելի արագ զարգանա»,-ասաց Վահան Քերոբյանը։

 Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը քննարկման ընթացքում կարևորել է նաև գյուղատնտեսությունը ստվերից դուրս բերելու նպատակով հարկային բարեփոխումների անհրաժեշտությունը՝ ընդգծելով գործող հարկային մեխանիզմների պարագայում հարկային բեռի ոչ համաչափ և ոչ արդար բաշխվածությունը տարբեր ոլորտների միջև։ Անդրադարձ է եղել հողերը գյուղատնտեսական նպատակով արդյունավետ օգտագործման համար հողային ռեֆորմների շուրջ աշխատանքների իրականացման անհրաժեշտությանը։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն իր հերթին ներկայացրել է պետության կողմից գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում իրականացված փոփոխությունները, որոնց նպատակը մթերող ընկերություններին տրամադրվող աջակցությունն  ավելի առարկայական դարձնելն է։   

«Ծրագրում ավելացել է մեկ կարևոր բաղադրիչ, որը նախորդ տարիներին մեր մթերողները որպես խնդիր բարձրաձայնում էին՝ գրավի առարկայի հարցը։ Այսօր կառավարությունը պատրաստ է 50% գրավի ռիսկը վերցնել իր վրա և տրամադրել պետական երաշխիք։ Կարծում եմ, որ այս գործիքը էապես կնպաստի մթերման սեզոնին ցանկալի ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը», - հավելել է փոխնախարարը։

Արման Խոջոյանը նաև տեղեկացրել է, որ նախքան մթերման շրջանի մեկնարկը նախատեսվում է նախաձեռնել մի շարք այլ նման հանդիպումներ՝ գործարարների կողմից խաղողի մթերման ծավալները հստակեցնելու նպատակով։  

Առանձին անդրադարձ է կատարվել տեղածին հայկական խաղողի սորտերի վերականգնմանը, ֆիլոքսերա վնասատուի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումներին, Վրաստանի տարածքով դեպի այլ երկրներ կոնյակի սպիրտ և գինի տարանցիկ տեղափոխման ընթացքում առաջացող խնդիրներին, Վրաստանի Կախեթի տեղանվան պահպանմանը զուգահեռ Հայաստանում արտադրվող Կախեթի խաղողի սորտի գինիների անխոչընդոտ վաճառքի կազմակերպման շուրջ տարվող աշխատանքներին։

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է. «Հայաստանի գինեգործության զարգացման ճանապարհին մենք պետք է շեշտադրումը դնենք հայկական տեղածին սորտերի վրա, և այս ուղղությամբ Հիմնադրամն իրականացնում է տնկարանների հիմնման ծրագիրը։ Մենք ուսումնասիրել ենք բոլոր մեր տեղածին սորտերը, վիրուսները և շուտով կիրականացնենք պատվաստման գործընթացը, որպեսզի հասկանանք, թե որ արմատակալների վրա ավելի լավ կհարմարեցվեն մեր տեղածին սորտերը»։

Զարուհի Մուրադյանի փոխանցմամբ հայկական գինիների առաջմղման և ճանաչելիության բարձրացման նպատակով շուտով Բեռլինում կգործարկվի գինիների վաճառքի առցանց հարթակը, որտեղ համատեղ կներկայացվեն ավելի քանի 34 ընկերության 96 տեսակի գինիներ․ եվրապացի գինեսեր հանրությունը կկարողանա պատվիրել այդ գինիները առցանց եղանակով։   

Հանդիպման ավարտին «Արմենիա վայն» ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ընկերության տարածքում կբացվի Գինու պատմության թանգարանը, որում ներկայացված կլինի Հայաստանի գինեգործության պատմության ողջ ընթացքը՝ սկսած նախաքրիստոնեական շրջանից մինչև մեր օրերը։ Թանգարանում  կներկայացվեն գինեգործական բացառիկ ցուցանմուշներ, հնագույն գործիքներ, այցելուների համար կկազմակերպվի ինտերակտիվ խաղարկային տեսանյութերի ցուցադրություն։

Վահագն Մկրտչյանն ընդգծել է, որ թանգարանի ստեղծման նպատակն է առավել ճանաչելի դարձնել հայկական գինին, ընդգծել հայ գինեգործական ավանդույթների վաղեմությունն ու նոր սերնդին փոխանցել Հայաստանում դեռևս հնագույն ժամանակներից ձևավորված խաղողագործական հզոր մշակույթը։     

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան
Ամենադիտված