ԱՄՆ֊ում բռնկված անտառային հրդեհների պատճառով՝ ավելի քան 470 000 հեկտար տարածք է այրվում․ 67 տուն է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)
ВидеоԱՄՆ Ազգային միջգերատեսչական հրդեհային կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ի արևմուտքում անտառային հրդեհները տարածվել են շուրջ 470 000 հա տարածք: Ներկայումս 13 նահանգներում մոլեգնում են 80 խոշոր անտառային հրդեհներ։ Հրդեհների մեծ մասը գրանցվել են Մոնտանա, Այդահո, Կալիֆոռնիա և Օրեգոն նահանգներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Միացյալ Նահանգների տարբեր մասերում այս պահին կրակի դեմ պայքարում են շուրջ 20 000 հրշեջներ: Ներկայումս Օրեգոնի հարավում բռնկվել է երկրի ամենամեծ հրդեհներից մեկը։ Այն տարածվել է Լոս Անջելեսի հետ չափերով համեմատելի տարածքում: Հրդեհն արդեն ոչնչացրել է 67 տուն: