Հնդկաստանում անձրևների պատճառով զոհերի թիվը հասնել է 33-ի (լուսանկարներ, տեսանյութ)
ВидеоՀնդկաստանի Մահարաշտրա նահանգի մայրաքաղաք Մումբայում տեղացած անձրևների զոհերի թիվը հասել է 33-ի։ Եվս 6 մարդ վիրավորվել է, հայտնում է Times of India թերթը: Ավելի վաղ հաղորդվում էր սողանքի հետևանքով 25 մարդու մահվան մասին: Ըստ թերթի՝ մարդկանց մահվան պատճառ է դարձել երկու սողանքը, շենքի փլուզումը, ևս երեք մահվան պատճառը անձրևների պատճառով հոսանքահարվելն է: Հաղորդվում է, որ տեղատարափ անձրևների պատճառով՝ քաղաքում էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման ընդհատումներ են: