«Պատիվ ունեմ» դաշինքը լինելու է ռադիկալ ընդդիմություն. Սոս Հակոբյան
Политические«Պատիվ ունեմ» դաշինքը լինելու է ռադիկալ ընդդիմություն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
«Ռադիկալ ընդդիմություն ենք լինելու՝ քաղաքական իմաստով: Մենք ահաբեկչական կազմակերպություն չենք եղել ու չենք էլ պատրաստվում դառնալ: Այո, ամենասուր քննադատությունն է լինելու՝ ողողված ոչ թե գերազանցապես հայհոյախոսությամբ, այլ բովանդակային առաջարկներով, քննադատություններով ու օրակարգով: Մենք չենք խորշում, եթե հարկավոր է, եթե վերջին, այսպես ասած, հնարավորությունն է՝ տեղը դնելու մարդկանց, նաև օգտագործել կոշտ ու կոպիտ բառապաշար, բայց դա չենք նախընտրում և դա քաղաքական օրակարգը դեպի լավ տեղ չի տանում»,- ասաց Հակոբյանը:
Սոս Հակոբյանը ընդգծեց, որ ցանկացած եղանակով, այդ թվում` կոշտ բառապաշարով, փողոցային պայքարով, «Պատիվ ունեմ» դաշինքն իր տեղը ցույց է տալու գործող իշխանությանը լինելու է առավելագույնս արդյունավետ: