Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна 

Ղարաբաղյան հակամարտությունը հասավ Եվրոպա․ ԵՄ-ն ուղիներ է փնտրում հետագա սրացումներից խուսափելու համար․ Коммерсантъ

Всемирная пресса

«Կիրակի օրը Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը ժամանեց Բաքու, որը Երևանից հետո դարձավ նրա Կովկաս շրջագայության երկրորդ կետը: Եվրոպական խորհրդի ղեկավարի ուղևորությունը տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանին նոր բախումների և կողմերի կոշտ հռետորաբանության ֆոնին, ինչը հանգեցրեց անցած տարվա նոյեմբերին եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր հակամարտության գոտում ամենալուրջ սրմանը: Հակամարտության վերսկսման սպառնալիքն ավելի ու ավելի իրական է դառնում` կապված առանցքային խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ կողմերի հիմնարար տարաձայնությունների հետ: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ամբողջությամբ ու անվերադարձ փակվել է», գրում է Коммерсантъ պարբերականը: Հոդվածում նշվում է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելի ուղևորությունը Անդրկովկաս հատուկ նշանակություն ստացավ ղարաբաղյան կարգավորման համար՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների անսպասելի վերսկսման հետ, ինչը չէր եղել անցյալ տարվա նոյեմբերից:

«Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարեց ադրբեջանական կողմից կրակոցների արդյունքում հայ զինծառայողի մահվան մասին, և Ադրբեջանի ՊՆ-ն պատասխանեց դրան՝ մեղադրելով Հայաստանի զինված ուժերին ադրբեջանական զինուժի դիրքերը գնդակոծելու և ադրբեջանցի զինվորներին վիրավորելու մեջ: Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ Հայաստանի սահմանին կրակոցները տեղի են ունենում գրեթե ամեն օր: Եվրոպական խորհրդի ղեկավարի Երեւան ժամանելուց հետո բախումները շարունակվեցին»,֊գրում է պարբերականը՝ հիշեցնելով, որ հայ֊ադրբեջանական սահմանին՝ Երասխի հատվածում, բախումներ գրանցվեցին նաև հուլիսի 17-ին՝ Չարլզ Միշելի Հայաստան այցից հետո: Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանում կայացած արտահերթ ընտրություններից հետո բողոքի ալիքների համատեքստում՝ բողոքի ակցիա կազմակերպվեց նաև Չարլզ Միշելի դեմ՝ «ամոթ» վանկարկումներով։ «Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ «Եվրոպան փորձում է գնել Հայաստանը և նրան պարտադրել իր օրակարգը»՝ տեսնելով ԵՄ-ի՝ Հայաստանին ֆինանսական օգնություն՝ 2,6 միլիարդ եվրո տրամադրելու ծրագիրը: Նշելով, որ «Հայաստանը վաճառքի չի հանվում», «Դաշնակցության» ներկայացուցիչները ԵՄ ղեկավարությանը մեղադրեցին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Երևանին սատարելու բացակայության, ինչպես նաև եվրոպական արժեքները պահպանելու ցանկության և տարածաշրջանում նոր բռնապետի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «սատարելու մեջ»:

Դաշնակցություն կուսակցությունը, ինչպես նաև Հայաստանի ընդդիմադիր այլ ուժեր, դեմ են սահմանազատմանը, տրանսպորտային հաղորդակցության բացմանը և անցյալ տարվա նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ նախատեսված այլ քայլերին՝ համարելով, որ դրանք չեն համապատասխանում երկրի ազգային շահերին: Մինչդեռ, շաբաթ օրը Երևանում Չարլզ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսում Բաքվին ուղղված նոր մեղադրանքների երկար ցուցակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը եռակողմ հայտարարության ստորագրողներից մեկն է՝ նախագահներ Պուտինի և Ալիևի հետ միասին»,֊գրում է Коммерсантъ֊ում հրապարակված ծավալուն հոդվածի հեղինակը:

Նա նշում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, որի դրսևորումը մենք տեսնում ենք այսօր հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: «Ադրբեջանի կողմից հրահրված միջադեպերը թույլ չեն տալիս աշխատանքներ սկսել սահմանազատման և սահմանագծանշման ուղղությամբ», - ասել է Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին, գրում է Коммерсантъ֊ը:

«Պարոն Փաշինյանը, մեղադրելով Բաքվին ներկայիս սրացման մեջ, հայտարարեց, որ պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթաց անցկացնել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման շուրջ: «Ուժի և զանգվածային հանցագործությունների օգտագործումը չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով` միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Ես արդեն մի քանի անգամ հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է վերսկսել բանակցային գործընթացը՝ համաձայն Մինսկի խմբի ապրիլի 13-ի հայտարարության կետերի», - նշել է Նիկոլ Փաշինյանը, ըստ որի կարգավորման հիմքում պետք է դնել երեք սկզբունք՝ ժողովուրդների որոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն»: Իր հերթին, Չարլզ Միշելը հաստատեց ԵՄ պատրաստակամությունը՝ Երևանին ֆինանսական օգնություն ցուցաբերել, ինչպես նաև հայտարարեց Բրյուսելի պատրաստակամության մասին` աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին ղարաբաղյան կարգավորման հարցում:
«Մենք ձեր կողքին ենք և հաստատում ենք մեր պատրաստակամությունը Հայաստանին 2,6 միլիարդ եվրոյի ֆինանսական փաթեթ տրամադրել` Հայաստանի առաջնահերթությունները խթանելու համար, որոնք են ենթակառուցվածքների զարգացումը, թվային օրակարգը, կլիման, տրանսպորտը, ժողովրդավարական բարեփոխումները», - ասաց նա: Բացի այդ՝ Չարլզ Միշելը հայտարարեց ղարաբաղյան կարգավորման իր ծրագրի մասին, որը բաղկացած է չորս կետերից։ Դա ագրեսիվ հռետորաբանության մերժումն է, որը թույլ կտա քննարկել ռազմագերիների խնդիրները և հակամարտության գոտում ականազերծման խնդիրը, սահմանազատումը,
համագործակցությունը տրանսպորտի ոլորտում և տարածաշրջանային նախագծերում, խաղաղ բանակցությունների անցկացումը, որոնք կքննարկեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

«Վաղը ես հանդիպում եմ ունենալու Ադրբեջանի նախագահի հետ։ Տեսնենք՝ ինչ դրական, կառուցողական դեր կարող է ունենալ ԵՄ-ն այս հարցում», - ամփոփեց Չարլզ Միշելը:

Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո կայացած վերջին մամուլի ասուլիսում նա վերահաստատեց հակամարտության լուծմանը ԵԱՀԿ-ի հետ համատեղ մասնակցելու ԵՄ պատրաստակամության գաղափարը: Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահը բացառում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու ցանկացած հնարավորություն»,֊եզրափակում է Коммерсантъ֊ը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали маршГеноцид армян - самое ужасное преступление в истории человечества: Фабио Массимо КастальдоГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюПрезидент Армении: Борьба с безнаказанностью имеет важное значение для восстановления исторической справедливостиПосольство России в Армении опубликовало запись на армянском языке в день памяти жертв Геноцида армянПосол Бельгии в Армении в Мемориальном комплексе Цицернакаберда почтил память жертв Геноцида армян в Османской империиСегодня мы чтим память жертв Геноцида армян: Марина КальюрандФранцузы и армяне навсегда связаны: МакронГенсек ОДКБ заявил о попытках Запада распространять деструктивный контент в других странахКатоликос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единстваЭрдоган в связи с 24 апреля сделал очередное заявление, отрицающее исторические реалии 1915 годаС утра поток людей к мемориалу «Цицернакаберд» в Ереване не прекращаетсяВ 21 веке, мы стали свидетелями очередной политики этнических чисток и ее последствий: МИДГеноцид армян – это не просто трагедия прошлого, это продолжающаяся действительность: депутат ЕвропарламентаПремьер-министр Никол Пашинян почтил память жертв Геноцида армян в ЦицернакабердеПослание премьер-министра Никола Пашиняна по случаю 109-й годовщины Геноцида армянГенсек: решение Армении покинуть ОДКБ или остаться в ней будет суверенным выбором страны109 лет спустя: День памяти жертв Геноцида армянПремьер-министр Армении присутствовал на концерте, посвященном памяти жертв Геноцида армянАрхиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествие
Самое популярное