«Ռեալը» մտադիր էր Վարանին ներառել Մբապպեի գնման մեջ
СпортՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը հրաժարվել է տեղափոխվել «Պարի Սեն Ժերմեն»՝ հայրենակից Կիլիան Մբապպեին մադրիդյան ակումբ տեղափոխելու գործարքի շրջանակներում, հայտնում է Mundo Deportivo֊ն: «Ռեալը» ցանկություն հայտնեց ձեռք բերել Մբապպեին և ցանկանում էր գործարքի մեջ ներառել Վարանին: Այնուամենայնիվ, 28-ամյա պաշտպանը կտրականապես հրաժարվել է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն և ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, որտեղ նրան հավակնում է «Մանչեսթեր Յունայթեդը»: «Ռեալն» իր հերթին մտադիր չէ բաժանվել խաղացողից 60 միլիոն եվրոյից պակաս գումարով: Վարանը Ֆրանսիական «Լենսից» տեղափոխվել է «Ռեալ» 2011-ին: Անցած մրցաշրջանում նա թիմում անցկացրել է 41 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ: Եվրոպայի առաջնությունում Վարանը մասնակցեց Ֆրանսիայի ազգային հավաքականի բոլոր չորս խաղերին: