Շատ շուտով այս համալիրում Գյումրին կհյուրընկալի տարբեր մարզաձևերի Եվրոպայի առաջնություններ և միջազգային մրցաշարեր․ Հայրապետյան
ԲլոգոսֆերաԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի և Պետական գույքի կառավարման կոմիտեի փոխնախագահ Վարդան Կոստանյանի հետ այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի շինհրապարակ։
«Վստահ եմ, որ շատ շուտով այս համալիրում Գյումրին կհյուրընկալի տարբեր մարզաձևերի Եվրոպայի առաջնություններ և միջազգային մրցաշարեր»,- գրել է նա։