Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են 

Նախարարությունը հերքում է Հակոբ Արշակյանին. Աբու Դաբիում ոչ մի ցուցանմուշ չի եղել, ռուսներն արդեն 5 ամիս «փորձաքննում են» դրանք. Hetq.am

Քաղաքական

Hetq.am-ը գրում է. «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հերքում է նախկին նախարար Հակոբ Արշակյանի խոսքերը, որոնք նա ասել է լրագրողներին այս տարվա փետրվարին՝ հայտարարելով, թե Աբու Դաբիում կայացող «IDEX-2021» միջազգային ռազմական ցուցահանդեսին ներկայացվելիք հայկական որոշ ցուցանմուշներ, չնայած ծագած լոգիստիկ խնդիրներին, այլ ճանապարհով տեղ են հասել:  

«Այո, լոգիստիկ խնդիրներ ենք ունեցել: Որոշ ցուցանմուշներ այլ ճանապարհով տեղում են, որոշ ցուցանմուշների՝ մեծ մասի մասով խնդիր ենք ունեցել»,- փետրվարի 25-ին լրագրողներին հայտնել էր այն ժամանակվա ԲՏԱ նախարարը (տեսանյութում):

ԲՏԱ նախարարության փոխանցմամբ, սակայն, Աբու Դաբիում հայկական որեւէ ցուցանմուշ չի ցուցադրվել, բոլոր 23 նմուշները մնացել են Ռուսաստանում:

«Հետքը» գրել է այն մասին, որ փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում տեղի ունեցած միջազգային հայտնի ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը մնացել էր առանց ցուցանմուշների, քանի որ պատասխանատուները ծայրաստիճան փնթի են եղել իրենց գործում:

«IDEX-2021»-ին մասնակցելու համար Հայաստանը, ըստ ԲՏԱ նախարարության փոխանցած թվերի, ծախսել էր մոտ 144 մլն դրամ: Այս տարվա միջոցառմանը մեր երկրից մասնակցել է 14 ընկերություն, որոնք, սակայն, փաստացի ցուցադրելու բան չեն ունեցել այդ խոշոր ցուցահանդեսում: Իսկ պատճառն այն էր, որ ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությամբ Երեւան-Մոսկվա-Աբու Դաբի ուղղությամբ ուղարկված 23 ցուցանմուշները մնացել են Մոսկվայում:

Հաշվի առնելով Հ. Արշակյանը փետրվարյան հայտարարությունը «որոշ ցուցանմուշների» տեղ հասնելու մասին, ԲՏԱ նախարարի ներկայիս պաշտոնակատար Հայկ Չոբանյանին հարցրել էինք, թե արդյոք վերոնշյալ 23 նմուշները եղել են հայկական կողմից ցուցահանդեսին ներկայացվելիք բոլոր ցուցանմուշները, թե եղել են նաեւ նմուշներ, որոնք տեղ են հասել եւ մասնակցել են ցուցահանդեսին: Խնդրել էինք նշել, թե քանի ցուցանմուշ է Աբու Դաբի հասել եւ ինչպես (ինչ ճանապարհով. հաշվի առնելով Արշակյանի փետրվարյան հայտարարությունը):

ԲՏԱՆ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը մեր այս հարցին պատասխանել է. ««IDEX-2021» պաշտպանական տեխնոլոգիաների եւ սպառազինության միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ-ի միասնական տաղավարում որեւէ նմուշ չի ցուցադրվել, ցուցանմուշների ընդհանուր թիվը եղել է 23»:

Ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացվող նմուշները ռազմական կամ երկակի (այսինքն՝ կարող են կիրառվել թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական նպատակներով) նշանակության արտադրանք են: Նման բեռ տեղափոխելու համար անհրաժեշտ են համապատասխան ուղեկցող փաստաթղթեր: Ըստ «Հետքի» աղբյուրների՝ հենց դրանց բացակայությունն է պատճառ դարձել, որ հայկական ցուցանմուշները դուրս չեն եկել Ռուսաստանի տարածքից: Մեր ձեռքի տակ եղած ինֆորմացիայի համաձայն՝ ցուցանմուշներն ու կից փաստաթղթերը ստուգող ՌԴ մաքսային ծառայողները պարզել են, որ ռազմական նշանակության արտադրանքի փոխադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը բացակայում են, ինչին ի պատասխան՝ ԲՏԱՆ գլխավոր քարտուղար Ն. Մելքումյանը դեռ ապրիլ ամսին նշել էր. «Դեռեւս ՌԴ մաքսային մարմնից պաշտոնական տեղեկատվություն չենք ստացել. այս կետին կարող ենք անդրադառնալ միայն պաշտոնական տեղեկատվությունը ստանալուց հետո»:

Նոր հարցման միջոցով տեղեկացել ենք, որ բոլոր 23 ցուցանմուշները դեռ մնում են Ռուսաստանում՝ փորձաքննության փուլում: «ԲՏԱ նախարարության կողմից պարբերաբար հարցումներ են ուղարկվում փորձաքննության ընթացքի մասին տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաեւ քայլեր են ձեռնարկվում ցուցանմուշները հնարավորինս շուտ Հայաստան վերադարձնելու ուղղությամբ»,- հայտնել է նախարարությունը»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից
Ամենադիտված