Երեկ Երեւանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ եւ անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է. Խաչատուր Սուքիասյան
ԲլոգոսֆերաԵրեկ Երեւանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ եւ անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի գործարար, «Իմ քայլը» խմբակցության ցուցակով խորհրդարան մտած Խաչատուր Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ երեկ Ամիրյան փողոցում հնչել են կրակոցներ, որոնց արդյունքում կա նաեւ հրազենային վնասվածք ստացած անձ։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ դեպքի մասնակիցներից է նաեւ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը։ Խաչատուր Սուքիասյանը իր եղբոր՝ այդ միջադեպի մասնակցության մասին լուրերն, ըստ էության, չի հերքում։
«Երեկ Երեւանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ եւ անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:
Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական եւ քաղաքական կարգավիճակից»,- գրել է նա։