Երասխի վարչական ղեկավարը վիրավորվել է հակառակորդի կրակոցից
ՀասարակությունShamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Արարատ բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռուդիկ Օղիկյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ուսի մասում վնասվածք է ստացել Երասխի դիրքերում՝ հակառակորդի դիրքերից արձակած կրակոցից:
Այս պահին նրան տեղափոխում են Երևան, Աստղիկ բժշկական կենտրոն։