«Բարսելոնան» «Յուվենտուսի» հետ կքննարկի Գրիբման Դիբալայի փոխանակման հարցը
СпортԻսպանական «Բարսելոնան» բանակցություններ է վարում իտալական «Յուվենտուսի» հետ ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանի՝ Պաուլո Դիբալայի հետ փոխանակման շուրջ, հայտնում է Get French Football- ը՝ հղում անելով L'Equipe-ին:
Goal.com-ը տեղեկացնում է, որ ավելի վաղ «Բարսելոնան» ցանկանում էր Գրիզմանին վերադարձնել Մադրիդի «Ատլետիկո»՝ իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նիգուեսի դիմաց: Սակայն գործարքի ընթացքում «կապտանռնագույնները» խնդիրներ ունեցան, և այժմ Նիգուեսով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»: «Ատլետիկոյի» հետ անհաջող բանակցություններից հետո «Բարսելոնան» առաջարկ է արել «Յուվենտուսին»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» կարող է ստիպված լինել վաճառել Գրիզմանին՝ Լիոնել Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգման և ակումբում ընդհանուր ֆինանսական իրավիճակի պատճառով, քանի որ ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը ամենաբարձրն է: Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Ատլետիկոյից»՝ 120 միլիոն եվրո տրանսֆերի դիմաց: «Կապտանռնագույնների» կազմում 30-ամյա ֆուտբոլիստը 99 խաղում դարձել է 35 գոլի հեղինակ: