Դեպայը ժամանել է «Բարսելոնա»
ՍպորտՀոլանդացի ֆուտբոլիստ Մեմֆիս Դեպայը ժամանել է «Բարսելոնա», հայտնում է «կապտանռնագույնների» կայքը:
«Բարսելոնան» հունիսի 19-ին հայտարարեց, որ Դեպայը «Բարսելոնայի» հետ պայմանագիր կստորագրի մինչ 2022/23 մրցաշրջանի ավարտը: Հոլանդացին կատալոնական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ ֆրանսիական «Լիոնի» հետ նրա գործարքի ժամկետն ավարտվել էր հունիսի վերջին:
«Ես ինձ շատ երջանիկ եմ զգում և անհամբեր սպասում եմ «Կամպ Նոու» մեկնելուն և հանդիպելու բոլոր նրանց, ովքեր «Բարսելոնայի» կազմում են, - ասել է Դեպայը ժամանելուց անմիջապես հետո: ««Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ինձ վստահություն հաղորդեց։ Նա աջակցեց իմ տեղափոխությանը աշխարհի ամենամեծ ակումբ, և ես պատրաստ եմ «Բարսելոնային» առաջարկել այն ամենն, ինչ կարող եմ»,֊ասել է Դեպայը: 2020/21 մրցաշրջանում «Լիոնի» կազմում անցկացրած 40 խաղում Դեպայը դարձել է 22 գոլի հեղինակ: Նախկինում կիսապաշտպանը խաղում էր հոլանդական «ՊՍՎ»-ում և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: