Արարատ Միրզոյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
ՔաղաքականԱԺ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը` ներկայացնելով ինքնաբացարկ հայտնած պատգամավորի թեկնածուների անունները:
Հիշեցնենք, որ ՔՊ-ն մտադիր է ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: