Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին «ԼՂ հարցով փոխզիջումային լուծումներ գտնելու» համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին «ԼՂ հարցով փոխզիջումային լուծումներ գտնելու» համար: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:
«Իհարկե, կարևորագույն հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցը: Ես գիտեմ, որ Դուք, իհարկե, դրան մեծ ուշադրություն և կարևորություն եք տալիս: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ փոխզիջումային լուծումներ գտնելու համար», - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն ասել է Պուտինը:
«Դրանք միշտ ամենադժվարն են: Բայց եթե ուզում ենք, և մենք բոլորս ենք ուզում կարգավորում, պետք է գնանք այդ ճանապարհով: Մինչ այժմ մենք կարողացել ենք դա անել»,- հավելել է Պուտինը: