Աշխարհի ամենահարուստ մարդը թռել է տիեզերք (տեսանյութ)
VideoԱշխարհի ամենահարուստ մարդը՝ «Ամազոն» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն իր իսկ ընկերության կառուցած New Shepard տիեզերանավով ուղևորվել է տիեզերք: Նա իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել:
Նշենք, որ Բեզոսի հետ միասին տիեզերական տարածություն ուղևորությանը մասնակցել են նրա կրտսեր եղբայր Մարկը, 82-ամյա օդաչու Ուոլի Ֆանկը և 18-ամյա հոլանդացի Օլիվեր Դեյմենը:
Blue Origin ընկերությունը 15 անգամ փորձարկել է ենթաուղեծրային տիեզերանավը, որի ժամանակ անձնակազմի փոխարեն ցուցիչներով համալրված մանեկեն է տեղադրված եղել: