Քոչարյանի գործով դատախազի հայրը նշանակվել է ընդհանուր իրավասության դատարանի նախագահ․ Հայրապետյան
БлогосфераՌոբերտ Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանի հայրը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Փաստենք՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանի հայրը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
Քաղաքական կոռուպցիա՞
Չէ, չենք լսել»,-գրել է նա:
Մեկնաբանություններում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը գրել է. «Փաստենք` Առուշ Առուշանյանի գործով դատավորը նշանակվել է Սյունիքի մարզայի դատարանի նախագահ»: