Սեփական հողը Ադրբեջանին հանձնած սյունեցին ասում է, որ «քյարքիի մասին թող արարատցիները մտածեն». հասկանում ե՞ք ազգային ողբերգության խորությունը. Ղազինյան
Блогосфера«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իր սեփական հողը Ադրբեջանին հանձնած սյունեցին Տիգրանաշենի մասին ասում է.
«քյարքիի մասին թող արարատցիները մտածեն»:
Թշնամու ուղիղ կրակի տակ գտնվող արարատցին (Երասխի բնակիչը) ասում է.
«մենք բոլորս փաշինյան ենք, ինքը արդար ու լավ կառավարիչա»:
Հասկանում ե՞ք ազգային ողբերգության խորությունը, մասշտաբը, գիտակցում ե՞ք, որ «հպարտ ժողովուրդը» կամովին հրաժարվել է պետությունից, ատում է ազգը, պատրաստ է կզել թուրքի առաջ, լիզել թուրքի կոշիկները՝ մենակ թե պետություն չունենա, չծառայի այդ պետությանը, պատրաստ է ձայն տալ դավաճաններին, միայն թե «նախկինները» չվերադառնան:
Չգիտեմ, այս ֆենոմենը նոր է, թե՞ եղել է պետություն կորցրած ու քոչվոր թափառական դարձած ազգերի մոտ:
Բայց այն, որ մենք աշխարհում առաջին երկիրն ենք, որ հաստատված ու ապացուցված դավաճանին նորից տվել ենք իշխանություն, դա փաստ է . . .»։