Ռուսաստանը կողջունի ԵՄ-ի միջնորդական ջանքերը Ղարաբաղի շուրջ բանակցություններում. Պեսկով
РоссияՌուսաստանը պատրաստ է ողջունել ԵՄ երկրների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում, եթե դրանք նպաստեն գործող համաձայնագրերի իրագործմանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Եթե միջնորդական ջանքերը բերում են կայունության, կանխատեսելիության և օգնում են գոյություն ունեցող համաձայնագրերի իրականացմանը, դրանք կարող են միայն ողջունվել: Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ աշխատանքները լավ են ընթանում», - ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք են բերվել «Վլադիմիր Պուտինի շատ գործուն մասնակցությամբ»: «Նա մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այժմ մենք աշխատում ենք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վրա», - ամփոփել է Պեսկովը։