«Մեկ ամիս հանգստացա, ուղեղս անջատեցի». Արմեն Չարչյանը դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից (տեսանյութ)
Видео«Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ Արմեն Չարչյանը քիչ առաջ դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից:
«Սա իրավական գործընթաց է, որը պետք է իրավական պատասխան ստանա: Հետագա ընթացքը դատը ցույց կտա, ես կարող եմ մի բան ասել միայն. Շատ-շատ շնորհակալ եմ բոլորին, որոնք դժվար օրերին իմ կողքին եղան, զորավիգ եղան»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Չարչյանն ու հավելեց․ «Մեկ ամիս հանգստացա, ուղեղս անջատեցի, շատ հետաքրքիր գրքեր կարդացի, ժամանակ ունեի կարդալու: Հեռուստացույց դիտելու հնարավորություն ունեի, որոշակի անլիտիկաներ եվան: Ինձ չէին զանգում, չէին անհանգստացնում գիշերը ժամը 3-ին: Իսկ տուժեցին բոլոր այն քաղաքացիները, որոնց ես կարող էի օգնություն ցույց տալ»։
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։