«ՊՍԺ»-ն կարող է ձեռք բերել Պոգբային
SportՖրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբը պատրաստ է մինչև 60 միլիոն եվրո վճարել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար, հայտնում է Tuttomercatoweb-ը:
28-ամյա Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթերի» հետ ավարտվում է մեկ տարի հետո։ Ֆուտբոլիստը մտադիր չէ այն երկարաձգել և պատրաստ է տեղափոխվել Փարիզ:
Անցած մրցաշրջանում Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոգբան «Մանչեսթերի» կազմում անցկացրել է 42 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ: