Մոլդովայի նախագահի նախկին խորհրդականը ուղիղ եթերում ծեծել է նախկին փոխնախարարին (տեսանյութ)
ՏեսանյութերՄոլդովական Jurnal TV հեռուստաալիքի եթերում հաղորդաշարի հյուրերի կարգավիճակով հրավիրված Մոլդովայի նախագահի խորհրդական Մայա Սանդու Սերգեյ Տոֆիլատը ծեծի է ենթարկել ՆԳ նախկին փոխնախարար Գենադի Կոսովանին: Նրանց միջև բանավեճը վերածվել է ծեծկռտուքի։ Նախագահի խորհրդականը բռունցքով հարվածել է նախկին փոխնախարարի դեմքին: Վերջինս կորցրել է հավասարակշռությունը և ընկել հատակին: