«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе 

Կիրականացվեն ուսուցիչների վերապատրաստման բարեփոխումներ. քննարկվել է նոր համակարգի փաստաթուղթը

Общество

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է «Հայաստանի պետական դպրոցներում ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգ և շրջանակ» քաղաքականության փաստաթղթի նախնական տարբերակը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ուսուցիչներ, հանրակրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Բրիտանական խորհրդին ուսուցիչների վերապատրաստման գործընթացում կարևոր համագործակցության համար. «Դեռևս անցյալ տարվանից մեր առաջ խնդիր ենք դրել վերանայել ուսուցիչների վերապատրաստման ընդհանուր քաղաքականությունը: Եկանք այն եզրահանգման, որ կոսմետիկ լուծումները իրավիճակ չեն փոխի, և անհրաժեշտ են նոր հայեցակարգ և նոր մոտեցումներ: Դրանք պետք է լինեն արդյունավետ, արձագանքեն ուսուցիչների մասնագիտական զարգացման կարողություններին և թույլ տան արձանագրել որակական փոփոխություններ: Բրիտանական խորհուրդը մեր այն լավագույն գործընկերներից էր, որ շատ արագ արձագանքեց, և կարողացանք ռեկորդային ժամկետում լավ արդյունք ունենալ»:

Փաստաթղթի մշակման գործընթացը եղել է մասնակցային. ներգրավվել են հնարավոր այն կառույցները, որոնք կարող էին լինել այդ քաղաքականության կրողները: Հանդիպմանը մասնավորապես քննարկվել է փաստաթղթից բխող անհրաժեշտ քայլերի իրականացման փուլը:

«Հայաստանի պետական դպրոցներում ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգ և շրջանակ» քաղաքականության փաստաթուղթը մշակվել է Բրիտանական խորհրդի կողմից՝ Շեֆիլդ Հալլամ համալսարանի գործակցությամբ: Այն առաջարկում է շարունակական մասնագիտական զարգացման համակարգ և շրջանակ: Փաստաթղթում հաշվի են առնված ընթացիկ կրթական բարեփոխումները, և այն մշակվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա: Փաստաթուղթը սահմանում է հստակ ՇՄԶ կրթուղիներ սկսնակ և փորձառու ուսուցիչների համար՝ նախատեսելով զարգացման շրջափուլ, ուսուցչի թղթապանակ (Portfolio) և շարունակական մասնագիտական զարգացման միավորներ:

Ժաննա Անդրեասյանն ուսուցիչների մասնագիտական զարգացման քաղաքականության տեսանկյունից արել է բովանդակային մի քանի շեշտադրում: Նա ընդգծել է, որ այս փաստաթուղթն իր կարևորությամբ չի զիջում առաջիկայում փորձարկվող հանրակրթության նոր չափորոշիչներին:

 «Մենք կարող ենք ունենալ լավագույն չափորոշիչը, որն այդպես էլ կմնա թղթի վրա, եթե չլինեն այն ուսուցիչները, որոնք դրանք իրականություն կդարձնեն: Երբ որ դիտարկում ենք մեր երեխաների կրթական արդյունքները միջազգային ստուգատեսում, տեսնում ենք, որ ամենաբարձր արդյունքները գրանցում են այն երեխաները, որոնց ուսուցիչներն ունեն 10-20 տարվա փորձառություն, իսկ ամենացածր արդյունքները գրանցվում են մինչև 5 տարվա փորձ ունեցող ուսուցիչների դեպքում: Սա նշանակում է, որ մենք ունենք սկսնակ ուսուցիչների մասնագիտական զարգացման էական խնդիր»,- ներկայացրել է Ժ. Անդրեասյանը:

Վերապատրաստման կարիքները տարբեր են, հնարավոր չէ ունենալ մեկ միասնական ծրագիր և ակնկալել, որ դրա արդյունքում բոլոր ուսուցիչները կստանան անհրաժեշտ աջակցություն ու խորհրդատվություն: Բարեփոխումների հիմնական նպատակն է կարողանալ միասնաբար մշակել այն քաղաքականության հայեցակարգը, որը թույլ կտա ունենալ տարբերակված վերապատրաստման ծրագրեր և մոտեցումներ ուսուցիչների տարբեր խմբերի համար: Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ այս քննարկմամբ մի քայլ առաջ կգնան նշյալ մոտեցումներն իրականացնելու գործում:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի ներկայացմամբ՝ այս համակարգը կիրառվել է աշխարհի տարբեր երկրներում՝ հաջող արդյունքներով: Նա առանձնացրել է նոր համակարգի 2 կարևոր բաղադրիչ՝ համակարգի շնորհիվ հնարավոր է առաջարկել յուրաքանչյուր ուսուցչի կարիքների վրա հիմնված վերապատրաստման հնարավորություններ, և 2-րդը՝ ուսուցիչներն իրենք մասնակից են լինելու իրենց վերապատրաստման գործընթացին, կարողանալու են գնահատել իրենց կարիքները և ունենալ իրենց անհրաժեշտ զարգացման հնարավորությունները:

Բրիտանական խորհրդի կրթության խորհրդատու Ռոյ Քրոսն առցանց ողջունել է ներկաներին, հաջողություն մաղթել ծրագրին: Նա կարևորել է հին, կենտրոնացված համակարգից դեպի նոր, ավելի ճկուն համակարգ անցումային փուլում ճիշտ քաղաքականության մշակումը:

Հանդիպման մասնակիցները փաստաթղթի վերաբերյալ հնչեցրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները, որոնք հաշվի կառնվեն այն առաջիկայում լրամշակելիս:

Ամփոփելով հանդիպումը՝ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ կկազմվի առաջիկա անելիքների գործողությունների պլան, կսահմանվեն հստակ ժամկետներ, և նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնություններով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Под председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в АрменииFox News: К дому советника президента США подбросили навоз
Самое популярное