«Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն. վերջինս հրաժարվել է ձեռքսեղմումից Հայաստանն Էրմենիստան չի դառնալու․ Էդուարդ Շարմազանով Ծաղիկներ կխոնարհենք ու մոմեր կվառենք համերգի բեմի մոտ. սա խրախճանքի վայր չէ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ը կբարձրանա 2-4 աստիճանով «Բնության հետ ներդաշնակ...»․ Դիանա Գրիգորյանի նոր լուսանկարը Վանդալիզմի հերթական դեպք է արձանագրվել Ողջաբերդում Հյուսիսային պողոտայում պատվաստված քաղաքացիները ստացել են Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր «Անջատիր միտքդ ու լսիր հոգուդ»․ Սաթենիկ Հազարյանը՝ երեկոյան գրավիչ կերպարում ԱԱԾ-ն ակտիվ միջոցներ է ձեռնարկում այս պահին՝ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար. ՀՀ ՄԻՊ 

Բոլոր պատվաստանյութերն էլ չպատվաստվելուց ավելի լավ են. Նուբար Աֆեյանը հանրային պատասխանատվության կոչ է անում

Կորոնավիրուսի դեմ կիրառվող պատվաստանյութերի՝ ամերիկյան Pfizer-ի և Moderna-ի, բրիտանաշվեդական AstraZeneca-ի, ռուսական «Սպուտնիկ V»-ի, չինական «ԿորոնաՎակ»-ի միջև տարբերություններ, անշուշտ, կան, բայց այդ տարբերությունները պատճառ պիտի չդառնան, որ մարդ չպատվաստվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բժշկական համալսարանում տեղի ունեցած հանդիպմանն ասաց ամերիկյան «Մոդեռնա» (Moderna) դեղագործական և բիոտեխնոլոգիական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը՝ շեշտելով, որ բոլոր պատվաստանյութերն էլ վստահաբար չպատվաստվելուց ավելի լավ են:

Աֆեյանի խոսքով՝ հարցը ոչ թե այն է, թե պատվաստանյութը կարո՞ղ է վտանգ ներկայացնել, թե՞ ոչ, այլ այն է, որ եթե չպատվաստվես՝ ի՞նչ է քեզ սպասվում:

«Չկա մի բան, որ կարող ես մարմնիդ մեջ դնել կամ շնչել կամ ուտել կամ ասեղով ներարկել, որը որոշ վտանգ չի ներկայացնում: Եվ այս վիրուսի ազդեցությունը մեր առողջության վրա կամ գեշ է կամ շատ գեշ է: Այսինքն՝ չկա այլ մոտեցում, որ ասենք՝ դե հիմա գրիպ եղավ, անցավ, ոչինչ: Ով այս նյութով զբաղվում է՝ տեսնում է, որ մարմնի մեջ՝ ոչ միայն ծանր հիվանդների մոտ, ի դեպ, այլ անձերի մեջ ամիսներ անց արդյունքներ են տեսնում», - ասաց նա:

Աֆեյանը չի մեղադրում այն մարդկանց, որոնք անվստահությամբ են վերաբերվում պատվաստանյութերին, քանի որ այս տեսակ ճգնաժամ, ինչպիսին է կորոնավիրուսի համավարակը, իր խոսքով, նախկինում չի եղել: Բայց ամեն դեպքում կոչ է անում մարդկանց հանրային պատասխանատվություն դրսևորել՝ վտանգի չենթարկելով այլոց կյանքը:

«Դու կարող ես քո կյանքը վտանգի մեջ բերել: Քո որոշումն է: Բայց և վտանգի մեջ ես բերելու ուրիշներին», - ասաց կորոնավիրուսի դեմ ամենահայտնի պատվաստանյութերից մեկի ստեղծողը:

Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ Moderna պատվաստանյութը կլինի Հայաստանում և ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի կառավարության հետ այդ հարցի շուրջ, հայազգի բիոտեխնոլոգը հստակեցրեց, որ ինքն այդ հարցին մոտենում է ավելի շատ իբրև հայ բարեգործ, քան թե «Մոդեռնայի» տնօրենների խորհրդի նախագահ, բայց խնդիրն այն է, որ ինքը չի կարող ասել՝ «զբաղվեք միայն Հայաստանով, մյուս երկրները մոռացեք», քանի որ օրենքը դա թույլ չի տալիս: Դրա համար Աֆեյանը փորձում է այլ տարբերակներ գտնել՝ կարծելով, որ մի քանի ամիս անց կբացվի այլ ուղղություն, երբ տարբեր բարեգործական ընկերություններ կկարողանան ձեռք բերել պատվաստանյութ և նվիրել: Այս համատեքստում նա աշխատում է ԱՄՆ կառավարության հետ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը:

«Հուսով եմ, որ ե՛ւ «Կովաքսի» միջոցով, ե՛ւ հիմա աշխատում ենք դրա վրա, որ Միացյալ Նահանգների կառավարությունը նվերի միջոցով կարողանա որոշ քանակով պատվաստանյութ տրամադրել Հայաստանին: Վստահ եմ՝ եթե դա լինի, ապա Moderna կամ Pfizer է լինելու: Դրա վրա աշխատում ենք», - ասաց Նուբար Աֆեյանը՝ ավելացնելով, որ հստակ ժամկետներ այս հարցի առնչությամբ առայժմ չկան: Ժամկետների վերաբերյալ հարցի պատասխանը, ըստ նրա, պիտի տա Հայաստանի կառավարությունը:

Երևանի պետական բժշկական համալսարանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող, Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանին հյուրընկալել էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ Նուբար Աֆեյանին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում: Իսկ կենտրոնում բուժվող զինվորները Աֆեյանին իրենց ձեռքով պատրաստված հուշանվեր հանձնեցին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթանակ կորզեց վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ Էրդողանը խոսում է մեկ այլ երկրի ղեկավարի մասին և չի տալիս այդ անձի անունը կամ ազգանունը. Ռուբեն Մելքոնյան «Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Վերոնա»-ի դեմ խաղում «Էրդողանը ստորացուցիչ նախապայման է դրել` Նիկոլ Անհողի հետ հանդիպման համար». Համբարյան «Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր Թուրքական դրոշ պատկերված ջինսերով երիտասարդներ՝ Հանրապետության հրապարակում Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն. վերջինս հրաժարվել է ձեռքսեղմումից Զավեշտն այն է, որ առ այսօր հայտնի չէ, թե Հայաստան, կամ Արցախ ասելով ինչ նկատի ունեն այս իբր քաղաքականությամբ չզբաղվողները. Ճշմարիտյան Եվ այս կառույցը կոչվում է Ազգային Անվտանգության ծառայություն. զավեշտալի է. Ավետիք Իշխանյան Հայաստանն Էրմենիստան չի դառնալու․ Էդուարդ Շարմազանով Չարենցի կամարի վրա գրություններ են արվել. Վանդալիզմի դեպք՝ Կոտայքի մարզում Մահացել է ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանը «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են Ծաղիկներ կխոնարհենք ու մոմեր կվառենք համերգի բեմի մոտ. սա խրախճանքի վայր չէ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ը կբարձրանա 2-4 աստիճանով«Բնության հետ ներդաշնակ...»․ Դիանա Գրիգորյանի նոր լուսանկարը Վանդալիզմի հերթական դեպք է արձանագրվել ՈղջաբերդումՀյուսիսային պողոտայում պատվաստված քաղաքացիները ստացել են Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր«Անջատիր միտքդ ու լսիր հոգուդ»․ Սաթենիկ Հազարյանը՝ երեկոյան գրավիչ կերպարումԱԱԾ-ն ակտիվ միջոցներ է ձեռնարկում այս պահին՝ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար. ՀՀ ՄԻՊ «Հայրենիքիս արեւը նույնիսկ ուրիշ է՝ ավելի վառ, ավելի տաք... երանի արեւը գոնե չկորցնենք»․ Անաիս ՍարդարյանԿապիտուլիանտ Փաշինյանը Վրաստանի միջոցով փորձել է կապի դուրս գալ Թուրքիայի հետ. թուրքագետԱյս իրավիճակում հայ-թուրքական օրակարգը ազգային դավադրություն է. Աշոտյան «Սրանք մեզ կանգնեցրին, տեսնենք` ինչ են ասում». Որոտանում անհետացածները 20-21 տարեկան տղաներ են Փաշինյանը վրացի գործընկերոջ միջոցով Էրդողանին հանդիպման առաջարկ է արել Գորիս-Կապան ճանապարհին վերջին օրերի խայտառակությունը հետևանք է գաղտնի գործարքի. Ղազինյան Սա դեռ սկիզբն է. թուրքի նպատակը մեկն է՝ վերցնել Սյունիքը. Արտակ Զաքարյան «Միշտ երազել եմ աղջիկ ունենալ»․ առաջնեկի ծնունդին սպասող Քրիստինե Եղոյանի քնքուշ կերպարը Շեղվելու ընդհանրապես տարբերակ չկա. իմ տեղեկություններով 4 հոգի են եւ մեքենայով են անհետացել. Գորիսի փոխքաղաքապետ«Բառերը չեն կարող բացատրել։ Սեր»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի հետ ջերմ լուսանկարովԱրցախում ցեմենտի գործարան է բացվելՔասախի 2 բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհով երթևեկելիս հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ԱԱԾ«Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանը՝ հրապուրիչ կեպարում Երևան քաղաքի մի շարք հասցեներում գազ չի լինի Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ կանցկացվենՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 507 դեպք, մահացել է 18 քաղաքացի«Ես շատ երկար ժամանակ մտածում էի, որ դժվար է թմբլիկ լինել ու հագնվել նորաձեւ․․․ այսօր շատ ուրախ եմ՝ էլ կռիվ չեմ տալիս ինձ հետ»․ Լիանա Վանոյան Խոշոր ու շղթայական ավտովթար ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց. կան վիրավորներՍեպտեմբերի 19. Օրվա խորհուրդԱստղագուշակ՝ սեպտեմբերի 19-ի համարԿատարի էմիրը պարգևատրել է ՀՀ դեսպանին «Ալ Վաջբա» բարձրագույն շքանշանով Իվետա Մուկուչյանն անճանաչելի է դարձել (լուսանկար) Նավաբեկությունից հետո կինը երեխաներին փրկել է կրծքի կաթով և մահացել ջրազրկումիցՖրանսիացի լարախաղացը 670 մետր քայլել է Էյֆելյան աշտարակից ձգվող լարով (տեսանյութ)Որևէ քաղաքացի երաշխիք չունի, որ ադրբեջանական ահաբեկումների կամ նույնիսկ ձերբակալման չի ենթարկվի. Տիգրան Աբրահամյան Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու 06-ը. կա վիրավորԱդրբեջանցիներն այս անգամ մեքենայի վրայից քերել են Հայաստանի դրոշը և «Armenia» բառը (տեսանյութ) Իրանը ռազմական տեխնիկա է տեղակայում Ադրբեջանի հետ սահմանին. աղբյուրՍտացվում է, որ նրանք մեզ շարունակ նյարդայնացնելու են, իսկ մենք չնյարդայնանանք, այլ՝ խնդրենք խաղաղություն․ Արսեն Բաբայան Սեքսն ավելի պայծառ դարձնելու 10 եղանակ
Ամենադիտված