Փախե՞լ է արդյոք Արթուր Վանեցյանն արցախյան պատերազմից
ПолитическиеԵկեք մեկընդմիշտ խոսենք և փակենք այդ թեման, թե փախե՞լ է արդյոք Արթուր Վանեցյանը և «Հայրենիք» զորախումը արցախյան պատերազմից, թե՝ ոչ: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը։
«Սա ինձ համար շատ ցավոտ թեմա է, որի մասին ինչ-ինչ պատճառներով բարձրաձայնվում է պարբերաբար։ Ուզում եմ նշել, որ դա իրականության հետ որևէ աղերս չունի, դա չի համապատասխանում իրականությանը։ Մեր՝ «Հայրենիք» զորախմբի միակ մեղավորությունը այն է, որ մենք չենք զոհվել։
Մենք եղել ենք ամենաթեժ կետերում, մարտնչել ենք ամենաթեժ վայրերում։ Մենք արել ենք ամեն ինչ մինչև վերջին օրը։ Եվ վերջին օրը, երբ արդեն եղավ հայտնի հայտարարության ստորագրումը, ես գնացել եմ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի մոտ և ասել եմ՝ մենք ուրիշ առաջադրանք ունե՞նք։ Ասել է՝ ոչ, և վերադարձե ենք Հայաստան։ Վարդենիսում՝ սահմանի վրա, հանձնել ենք մեր բոլոր զենքերը, որոնք ստացել ենք ՊՆ-ից և վերադարձել ենք Երևան»,- ասել է Վանեցյանը։