«Ինտերը» հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք նախամրցաշրջանային մրցաշարին
ՍպորտՄիլանի «Ինտերը» չի մասնակցի ԱՄՆ-ում կայանալիք նախամրցաշարային մրցաշարին՝ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին միջազգային ճանապարհորդության հետ կապված ռիսկերի պատճառով, նշված է թիմի կայքում։
Ավելի վաղ Լոնդոնի «Արսենալը» հայտարարել էր մրցաշարին մասնակցելուց հրաժարվելու մասին:
Մրցաշարն անցկացվելու է Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում՝ հուլիսի 25-28-ը: Մրցույթի մյուս մասնակիցներն են անգլիական «Էվերթոնը» և կոլումբիական «Միլոնարիոսը»: