Գազայի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել․ կա զոհ (լուսանկարներ)
ФотографииԳազայի հատվածի կենտրոնական մասում տեղի ունեցած հզոր պայթյունի արդյունքում՝ մեկ մարդ զոհվել է, ևս 10-ը վիրավորվել է: Այս մասին ասել է Գազայի ՆԳՆ խոսնակ Իյադ ալ-Բոզոմը:
«Այսօր առավոտյան հզոր պայթյուն որոտաց Գազայի կենտրոնում՝ Ալ-Զավիս հին շուկայում։ Արդյունքում՝ մեկ մարդ է զոհվել, ևս 10-ը վիրավորվել է», - ասել է ՆԳՆ խոսնակը:
Նա հավելել է, որ միջադեպի արդյունքում՝ ավերվել է եռահարկ շենքի մեծ մասը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, և վնասվել են հարևան մի քանի շենքեր: Նշվում է, որ շենքի առաջին հարկում գազի բալոնների լիցքավորման համար խանութ կար։ Ողբերգության պատճառը դրանցից մեկի պայթյունն է: