Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին 

Հաշտեցման մեսիջներ. Փաշինյանի և Քոչարյանի հարաբերությունները ջերմացե՞լ են

Վերլուծական

Նախընտրական շրջանում բավական թեժ հռետորաբանություն էր նկատվում ընտրությունների մասնակից երկու ուժերի առաջնորդների՝ Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի՝միմյանց ուղղված մեղադրանքների համատեքստում: Փաշինյանը սպառնում էր երկրորդ նախագահի թիմին պողպատե մուրճով, իսկ Քոչարյանն իր հերթին վճռական էր տրամադրված` հայտարարելով, որ եթե ընտրություններում հաղթանակ չտանի՝ անցում կկատարի պայքարի մնացած արսենալին:

Ընտրություններից հետո, երբ արդեն պարզ է խորհրդարանում ուժերի վերջնական դասավորվածությունը, ակնհայտ ջերմացում է նկատվում մեկ ամիս առաջ հակամարտող երկու ուժերի առաջնորդների միջև: Այդ քաղաքական հարաբերությունների ջերմացման դրսևորումներից մեկը այն էր, որ ընտրություններից հետո գրավով ազատ արձակվեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, բժիշկ Արմեն Չարչյանը: Թեև ընտրություններից առաջ պաշտպանող կողմը դիմել էր դատարան՝ գրավով պրոֆեսորին ազատ արձակելու համար, դատարանը այդ հայցադիմումը մերժել էր` Չարչյանին թողնելով կալանքի տակ: Իսկ ընտրություններից հետո, ինչպես տեսնում ենք, դատարանը դիրքորոշումը փոխել է: Պատահականությո՞ւն է, դժվար թե:

Ազատ արձակվեց նաև Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը, ում մեղադրանք էր ներկայացվել՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառ բաժանելու հոդվածով:

Հարաբերությունների ջերմացման մեկ այլ վկայություն է այն, թե ինչպես է երկրորդ նախագահը արձագանքել Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում իր դեմ ցուցմունք տված Արշակ Կարապետյանի՝ ՊՆ նախարար նշանակելուն: Լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունի վերջին պաշտոնանկությունների եւ նշանակումների հետ կապված, երկրորդ նախագահը հարցրեց, թե ում անունն է շրջանառվում Պաշտպանության նախարարի պաշտոնում եւ լսելով Արշակ Կարապետյանի անունը` այսպես արձագանքեց՝ «Բրավո, շնորհավորում եմ, մենք շատ արագ ունենալու ենք մարտունակ բանակ»:

Եթե ընտրություններից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր գործող իշխանությունների դեմ փողոցային պայքար սկսելու հավանականության մասին, այսօր, կարծես թե, մի կողմ են դրվել նաև այդ պլանները, քանի որ երկրորդ նախագահը արդեն իսկ հայտարարել է՝ պայքարի ինստիտուցիոնալ փուլի մասին, ինչը հասկանալի կերպով չի ենթադրում փողոցային պայքար:

Ընտրություններից առաջ Քոչարյանը հայտարարում էր, որ 44-օրյա պատերազմը Արցախում կրել է պայմանավորված բնույթ, այս հայտարարությամբ նա ուղղակիորեն թիրախավորում և մեղադրում էր ՀՀ իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին: Վերջին հարցազրույցներում, սակայն, երկրորդ նախագահը նշում է, որ իշխանությունները պարտավոր են մի շարք հարցերի պատասխանել, այդ թվում ՝ արդյոք արցախյան պատերազմը պլանավորված պարտություն էր, թե որևէ այլ բան:  «Թե որևէ այլ բան»  ձևակերպումն ինքնին խոսում  է հռետորաբանության մեղմացման մասին: 

Փոխվել է նաև իշխանության ներկայացուցիչների հռետորաբանությունը` դառնալով առավել զուսպ: Նիկոլ Փաշինյանը, ով Քոչարյանին մեղադրում էր բոլոր հնարավոր և անհնարին մեղքերի մեջ, սպառնում փռել ասֆալտին և այլ «շինարարական» գործողություններ կատարել, այսօր շնորհավորել է «Հայաստան» դաշինքին՝ ԱԺ անցնելու կապակցությամբ:

Ինչպես տեսնում ենք՝ փոխանակվող մեսիջներն ակնհայտ կերպով վկայում են՝ ընդամենը մեկ ամիս առաջ անհաշտ քաղաքական հակառոկորդների հարաբերությունների ջերմացման մասին: Թե ինչ քաղաքական շահեր են ընկած նման փոփոխությունների հիմքում՝ ցույց կտա ժամանակը: Մի բան ակնհայտ է, քաղաքական հռետորաբանության նման կտրուկ ռևերանսներն անխուսափելիորեն ուղեկցվում են երկուստեք քաղաքական շահերի համադրմամբ...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ
Ամենադիտված