Կպատժվի՞ արդյոք Կարեն Սարուխանյանը կոռուպցիան «չնկատելու» համար Շոյգուն հանդիպում է ունեցել Արշակ Կարապետյանի հետ Արարատում խորթ հայրը 1.5 տարեկան երեխային մտցրել է լվացքի մեքենայի մեջ ու հարվածներ հասցրել. փոքրիկը մահացել է. «Փաստինֆո» Միջազգային գիտաժողովը չեղարկվել է հայ մասնագետներին ևս հրավիրելու պահանջի պատճառով. ԳԱԱ Հուլիսի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կլինի Արթուր Վանեցյանը, քարտուղարը՝ Հայկ Մամիջանյանը․ Tert.am Գեղարքունիքի «Ռակետա» հանգստյան գոտում 27-ամյա տղան կվադրոցիկլով բախվել է վագոն-տնակի պատին. կան վիրավորներ «Թմրաշղթա» է բացահայտվել․ թմրամիջոց իրացնողը կալանավորվել է Արթուր Վանեցյանն առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով Հրդեհ երեւանյան տան պատշգամբում. Տան տարեց բնակիչը դեմքի և ձախ դաստակի այրվածքներ է ստացել 

44 օրում Ադրբեջանի բանակը միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ է արել․ Գրիգորյանը՝ ՄԱԿ-ում

Հայաստան

ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի ելույթ է ունեցել ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին։ Ելույթը՝ ստորև․

«Պարո՛ն նախագահ, պատիվ է դիմել բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածին, երբ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 75-ամյակն ենք տոնում: Սա նշանակալից հանգրվան է Խորհրդի համար, որն իր գոյության ողջ ընթացքում եղել է համաշխարհային զարգացման օրակարգի առաջամարտիկը և, իր հերթին, կարևոր դեր է խաղացել Կայուն զարգացման նպատակների ձևավորման գործում:

Նախորդ տարին բարենպաստ չէր 2030 թ. օրակարգի իրագործմանն ուղղված մեր համատեղ ջանքերի համար: Կորոնավիրուսի համավարակի շարունակականությունը միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել, լրջորեն վնասել համաշխարհային տնտեսությունը և գերծանրաբեռնել առողջապահական համակարգն ամբողջ աշխարհում:

Մի շարք կայուն զարգացման նպատակների թիրախային ոլորտներ վիթխարի հարված են ստացել և կրկնակի ջանքեր կպահանջվեն կանխատեսված արդյունքները մինչև 2030թ. իրագործելու համար:

Համավարակն ակնհայտ կերպով ի ցույց դրեց նաև պետությունների միջև անհավասարությունների մասշտաբները, մասնավորապես՝ պատվաստանյութերի բաշխման տեսանկյունից: Մենք կողմնակից ենք ուժեղացված աջակցությանը COVAX նախաձեռնությանը, որը թույլ կտա ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին ստանալ համաչափ քանակությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր: Առանց գլոբալ ջանքերի անհնար կլինի ամբողջովին զսպել այս համավարակը և վերադառնալ բնականոն կյանքի:

Կարևոր է նաև անհապաղ քայլեր ձեռնարկել համաշխարհային մակարդակում՝ հակամարտությունների գոտիներում բնակվող մարդկանց պատվաստանյութով ապահովելու համար` հավատարիմ մնալով «Չանտեսելով ոչ մեկին» մեր միասնական խոստման ոգուն։

Կորոնավիրուսի համավարակը միակ մարտահրավերը չէր, որին մեր տարածաշրջանը պետք է բախվեր վերջին մեկ տարվա ընթացքում: Անտեսելով համավարակի ընթացքում համաշխարհային զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը և դրան հաջորդած՝ Անվտանգության խորհրդի 2532 բանաձևը անցյալ աշնանը Ադրբեջանը, Թուրքիայի և Սիրիայի ու Լիբիայի զինյալ ահաբեկիչների անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ, լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հանգեցնելով հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր վիրավորների, տեղահանվածների՝ պատճառելով նյութական կորուստներ և վնասելով ենթակառուցվածքները: Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններ, որոնք բռնագրավվել են ուժի կիրառման արդյունքում, էթնիկ զտման են ընթարկվել, իսկ բնակչությունը դարձել է ռազմական հանցագործությունների և զանգվածային վայրագությունների զոհ:

Ադրբեջանը ուժ գործադրեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճնշելու համար` խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը, ի թիվս այլոց, հստակ սահմանում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով:

Հարձակման 44 օրվա ընթացքում ադրբեջանական բանակը թույլ է տվել միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ, այդ թվում` միջազգային մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքների, միտումնավոր և համակարգված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես` դպրոցները, հիվանդանոցները, ծննդատները, կապի միջոցները, ինչպես նաև վանդալիզմի ենթարկել և ոչնչացնել հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը: Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է իր ոտնձգությունները՝ հրաժարվելով վերադարձնել գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին, տարածքային պահանջներ ներկայացնելով և փորձելով զավթել ՀՀ ինքնիշխան տարածքները և արգելափակել միջազգային մարդասիրական ջանքերի մուտքը Արցախ:

Այս սադրանքները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին: Մարդասիրական առաքելությունների, և հատկապես ՄԱԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ մուտքը պետք է արագ և անվերապահ կերպով ապահովվի:

Անհրաժեշտ են հավելյալ միջազգային ջանքեր` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը խթանելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծման շուրջ քննարկումները շարունակելու համար:

Պարոն նախագահ, անցյալ տարվա Բարձր մակարդակի քաղաքական ֆորումում Հայաստանը ներկայացրեց իր երկրորդ կամավոր ազգային զեկույցը: Չնայած համավարակի պատճառով առաջացած դժվարություններին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակել է քայլեր ձեռնարկել մինչև 2030թ. օրակարգի իրականացման ուղղությամբ:

Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում 2020թ. սեպտեմբերին կառավարությունը ներկայացրել է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը մինչև 2050 թ., որը հիմնված է հաջորդ 30-ամյա ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական, կրթական և մարդկային զարգացման երկարաժամկետ 16 գերնպատակների վրա: Հայաստանի վերափոխման ռազմավարության նպատակները սերտորեն կապված են կայուն զարգացման օրակարգի նպատակների հետ՝ արդյունավետ համադրելով ԿԶՆ-երը Հայաստանի ազգային առաջնահերթությունների և բարեփոխումների ծրագրի հետ:

Հայաստանը մտադիր է հաջորդ տարի ներկայացնել իր երրորդ կամավոր ազգային զեկույցը՝ հավատալով, որ այն արդյունավետ գործիք է լավագույն փորձի և գաղափարների փոխանակման, Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ մեր միասնական ջանքերի ինչպես ձեռքբերումների, այնպես էլ թերությունների բացահայտման գործում:

Նաև կցանկանայի առիթից օգտվել և ընդգծել այս տարվա հունիսին Հայաստանում տեղի ունեցած ազատ, արդար և ժողովրդավարական արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Հայաստանի բնակչությունը ուժեղ մանդատ տվեց կառավարությանը` շարունակելու իր բարեփոխումների օրակարգը, ամրապնդելու օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը` ի շահ իր ժողովրդի:

Հայաստանի կառավարությունը հանձնառու է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին և ցանկանում է սերտորեն համագործակցել ՄԱԿ-ի իր գործընկերների հետ՝ այդ ուղղությամբ մեր առաջընթացն ապահովելու համար:

Շնորհակալություն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կպատժվի՞ արդյոք Կարեն Սարուխանյանը կոռուպցիան «չնկատելու» համարՇոյգուն հանդիպում է ունեցել Արշակ Կարապետյանի հետԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ու ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը քննարկում են ունեցել Արարատում խորթ հայրը 1.5 տարեկան երեխային մտցրել է լվացքի մեքենայի մեջ ու հարվածներ հասցրել. փոքրիկը մահացել է. «Փաստինֆո» Թուրք խորհրդարանականները նախատեսում են այցելել Շուշի Հեռուստալրագրողն ուղիղ եթերում վրաերթի է ենթարկվել (տեսանյութ)Միջազգային գիտաժողովը չեղարկվել է հայ մասնագետներին ևս հրավիրելու պահանջի պատճառով. ԳԱԱ Ոստիկանների կողմից հանցագործություն կատարելու մասին հաղորդումը ՀՔԾ-ի փոխարեն ուղարկվել է ոստիկանություն՝ ստուգման. փաստաբան Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը լքում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունըԱյս օրերին բիոնիկ պրոթեզներ են տեղադրվում պատերազմի ժամանակ վերին վերջույթները կորցրած տղաներին (տեսանյութ)Ուր են «կորել» Ավանի հոգեբուժարանում բուժում ստացող 27 անձինք. բացահայտում Իջինը լողազգեստով ցուցադրել է կատարյալ մարմինը (լուսանկար)Հուլիսի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կլինի Արթուր Վանեցյանը, քարտուղարը՝ Հայկ Մամիջանյանը․ Tert.am 29 շենքերի բոլոր 49 մուտքերի աղբախցերը փակվում են․ Երևանի քաղաքապետարան Միացյալ Նահանգները կարևորում է հայկական սփյուռքի դինամիկ ջանքերը. Լին Թրեյսի Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան» Գեղարքունիքի «Ռակետա» հանգստյան գոտում 27-ամյա տղան կվադրոցիկլով բախվել է վագոն-տնակի պատին. կան վիրավորներԵրախտապարտ եմ Հայաստանին ու Արցախին աջակցելու համար. Վարուժան Ներսեսյանը՝ Բոբ Մենենդեսին Բաքուն և Մոսկվան պայմանագիր են կնքելԹուրք պրոֆեսորը հայտնել է՝ ինչ պայմանով Թուրքիան կճանաչի Ղրիմը՝ որպես Ռուսաստանի մասՀրազենային կրակոցից մահացած Սարգիս Գրիգորյանը 44–օրյա պատերազմի մասնակից էր. նա երեկ էր խոսել ծնողների հետ. News.am «Թմրաշղթա» է բացահայտվել․ թմրամիջոց իրացնողը կալանավորվել էԱրթուր Վանեցյանն առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով Հրդեհ երեւանյան տան պատշգամբում. Տան տարեց բնակիչը դեմքի և ձախ դաստակի այրվածքներ է ստացել Մատաղիսում այսօր հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ Անկարան Կիևին հրահրում է ռազմական հանցագործությունների․ Ելենա ՊանինաԻտալիայում խնձորի մեծության կարկուտ է տեղացել (լուսանկարներ, տեսանյութ)Մտել էին բնակարան ու րոպեներ անց բռնվել Գերմանիայում մի քանի մարդ է վիրավորվել քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով (տեսանյութ)«Ռեվիզորներն» արդեն չկան, անհետացել են. Նաիրի Հոխիկյան «Բարսելոնան» համաձայնագիր է ստորագրել Նեյմարի հետՋրականում ականապայթյունից ադրբեջանցի է վիրավորվել Գերմանիայում՝ ձեռնարկություններից մեկում, պայթյուն է որոտացել․ կան զոհեր (տեսանյութ)Սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել է տեղահանված արցախցիների 97 տոկոսըՀայ Կաթողիկե Եկեղեցին ընդդեմ ԱյԴի Բանկի կրկնակի հաղթանակ է տարելԻնձ տեղեկություն հասավ այն մասին, որ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել. Թովմասյան Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում կիրականացվի չպայթած զինամթերքի ոչնչացում Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպՎահան Քերոբյանը կգործուղվի Վրաստան Գիտնականները հայտնել են ամբողջ աշխարհում բնական աղետների պատճառըՆոր լուսանկարներ՝ Մաշ Իսրայելյանի հարսանիքիցԲալիկի սպասող Սոֆյա Պողոսյանի լուսանկարը Լաս Վեգասից Երգչուհի Աննա Դովլաթյանը՝ նուրբ և հմայիչ կերպարում Սևանա լճի մակարդակը հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում իջել է ևս 1սմ-ով Միքայելյան հիվանդանոցում դեպքերի աճի պատճառով վերաբացվել է Covid բաժանմունքը Գինի, ծով. Աստղիկ Սաֆարյանի նոր լուսանկարներն՝ Իսպանիայից«Ընտանիքս». Սարգիս Գրիգորյանը ջերմ լուսանկար է հրապարակել Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախարարին Հայաստանը պետք է լավ հասկանա Թուրքիայի և Ադրբեջանի ուղերձները, հակառակ դեպքում առերեսվելու է նոր խնդիրների հետ. Թուրք պաշտոնյա
Ամենադիտված