Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» 

44 օրում Ադրբեջանի բանակը միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ է արել․ Գրիգորյանը՝ ՄԱԿ-ում

Армения

ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի ելույթ է ունեցել ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին։ Ելույթը՝ ստորև․

«Պարո՛ն նախագահ, պատիվ է դիմել բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածին, երբ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 75-ամյակն ենք տոնում: Սա նշանակալից հանգրվան է Խորհրդի համար, որն իր գոյության ողջ ընթացքում եղել է համաշխարհային զարգացման օրակարգի առաջամարտիկը և, իր հերթին, կարևոր դեր է խաղացել Կայուն զարգացման նպատակների ձևավորման գործում:

Նախորդ տարին բարենպաստ չէր 2030 թ. օրակարգի իրագործմանն ուղղված մեր համատեղ ջանքերի համար: Կորոնավիրուսի համավարակի շարունակականությունը միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել, լրջորեն վնասել համաշխարհային տնտեսությունը և գերծանրաբեռնել առողջապահական համակարգն ամբողջ աշխարհում:

Մի շարք կայուն զարգացման նպատակների թիրախային ոլորտներ վիթխարի հարված են ստացել և կրկնակի ջանքեր կպահանջվեն կանխատեսված արդյունքները մինչև 2030թ. իրագործելու համար:

Համավարակն ակնհայտ կերպով ի ցույց դրեց նաև պետությունների միջև անհավասարությունների մասշտաբները, մասնավորապես՝ պատվաստանյութերի բաշխման տեսանկյունից: Մենք կողմնակից ենք ուժեղացված աջակցությանը COVAX նախաձեռնությանը, որը թույլ կտա ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին ստանալ համաչափ քանակությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր: Առանց գլոբալ ջանքերի անհնար կլինի ամբողջովին զսպել այս համավարակը և վերադառնալ բնականոն կյանքի:

Կարևոր է նաև անհապաղ քայլեր ձեռնարկել համաշխարհային մակարդակում՝ հակամարտությունների գոտիներում բնակվող մարդկանց պատվաստանյութով ապահովելու համար` հավատարիմ մնալով «Չանտեսելով ոչ մեկին» մեր միասնական խոստման ոգուն։

Կորոնավիրուսի համավարակը միակ մարտահրավերը չէր, որին մեր տարածաշրջանը պետք է բախվեր վերջին մեկ տարվա ընթացքում: Անտեսելով համավարակի ընթացքում համաշխարհային զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը և դրան հաջորդած՝ Անվտանգության խորհրդի 2532 բանաձևը անցյալ աշնանը Ադրբեջանը, Թուրքիայի և Սիրիայի ու Լիբիայի զինյալ ահաբեկիչների անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ, լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հանգեցնելով հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր վիրավորների, տեղահանվածների՝ պատճառելով նյութական կորուստներ և վնասելով ենթակառուցվածքները: Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններ, որոնք բռնագրավվել են ուժի կիրառման արդյունքում, էթնիկ զտման են ընթարկվել, իսկ բնակչությունը դարձել է ռազմական հանցագործությունների և զանգվածային վայրագությունների զոհ:

Ադրբեջանը ուժ գործադրեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճնշելու համար` խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը, ի թիվս այլոց, հստակ սահմանում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով:

Հարձակման 44 օրվա ընթացքում ադրբեջանական բանակը թույլ է տվել միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ, այդ թվում` միջազգային մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքների, միտումնավոր և համակարգված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես` դպրոցները, հիվանդանոցները, ծննդատները, կապի միջոցները, ինչպես նաև վանդալիզմի ենթարկել և ոչնչացնել հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը: Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է իր ոտնձգությունները՝ հրաժարվելով վերադարձնել գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին, տարածքային պահանջներ ներկայացնելով և փորձելով զավթել ՀՀ ինքնիշխան տարածքները և արգելափակել միջազգային մարդասիրական ջանքերի մուտքը Արցախ:

Այս սադրանքները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին: Մարդասիրական առաքելությունների, և հատկապես ՄԱԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ մուտքը պետք է արագ և անվերապահ կերպով ապահովվի:

Անհրաժեշտ են հավելյալ միջազգային ջանքեր` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը խթանելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծման շուրջ քննարկումները շարունակելու համար:

Պարոն նախագահ, անցյալ տարվա Բարձր մակարդակի քաղաքական ֆորումում Հայաստանը ներկայացրեց իր երկրորդ կամավոր ազգային զեկույցը: Չնայած համավարակի պատճառով առաջացած դժվարություններին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակել է քայլեր ձեռնարկել մինչև 2030թ. օրակարգի իրականացման ուղղությամբ:

Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում 2020թ. սեպտեմբերին կառավարությունը ներկայացրել է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը մինչև 2050 թ., որը հիմնված է հաջորդ 30-ամյա ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական, կրթական և մարդկային զարգացման երկարաժամկետ 16 գերնպատակների վրա: Հայաստանի վերափոխման ռազմավարության նպատակները սերտորեն կապված են կայուն զարգացման օրակարգի նպատակների հետ՝ արդյունավետ համադրելով ԿԶՆ-երը Հայաստանի ազգային առաջնահերթությունների և բարեփոխումների ծրագրի հետ:

Հայաստանը մտադիր է հաջորդ տարի ներկայացնել իր երրորդ կամավոր ազգային զեկույցը՝ հավատալով, որ այն արդյունավետ գործիք է լավագույն փորձի և գաղափարների փոխանակման, Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ մեր միասնական ջանքերի ինչպես ձեռքբերումների, այնպես էլ թերությունների բացահայտման գործում:

Նաև կցանկանայի առիթից օգտվել և ընդգծել այս տարվա հունիսին Հայաստանում տեղի ունեցած ազատ, արդար և ժողովրդավարական արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Հայաստանի բնակչությունը ուժեղ մանդատ տվեց կառավարությանը` շարունակելու իր բարեփոխումների օրակարգը, ամրապնդելու օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը` ի շահ իր ժողովրդի:

Հայաստանի կառավարությունը հանձնառու է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին և ցանկանում է սերտորեն համագործակցել ՄԱԿ-ի իր գործընկերների հետ՝ այդ ուղղությամբ մեր առաջընթացն ապահովելու համար:

Շնորհակալություն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Гегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службе
Самое популярное