Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна Президент Республики Армении принял председателя Совета армян Франции Министр обороны Армении принял делегацию французских депутатов Экспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координат Степанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьеры 

Ազգային և միջազգային ամոթ է, որ գործը հասավ ընտրություններին

Блогосфера

ԱԺ ձևավորված է, մանդատները՝ բաժանված, իրավիճակը երկրում  մնում է ծայրահեղ։ Բոլոր կարևոր հարցերը, որոնք կային, նույն սրությամբ կան, մի բան էլ ավել։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա նոր ԱԺ-ն կընտրի հին վարչապետ՝ մեկին, ով երկիրը բերեց փլուզումների։ Պարզապես հիմա դա կարվի այլ ընդդիմության առկայությամբ՝ ընդդիմության, որը նրան անվանել է դավաճան, հողատու, թուրք և այլն, մեղադրել միտումնավոր պատերազմի ու պարտության մեջ։ Անկեղծ ասած, այսպիսի որակումներից հետո դժվար է պատկերացնել համատեղ աշխատանքը։ Հնարավոր չէ մարդուն մեղադրել պետական դավաճանության մեջ ու հետո նույն դահլիճում հետը հանգիստ աշխատել։ Այստեղ   լուծումներ են պետք։

Այսօրվա անորոշության և ռիսկերի հեռանկարում կա երեք հարց, որոնցից խուսափել հնարավոր չէ։ Եվ դրա մասին պետք է բաց խոսել։ Խրախուսել բաց խոսակցությունը. սա է միակ ճանապարհը՝ այս մղձավանջից ելքեր գտնելու համար։

Ինչո՞ւ չեղավ հաղթանակ, ի՞նչ ասել է հաղթանակ և ի՞նչ անել։

Հարց առաջին. Ինչո՞ւ չեղավ հաղթանակ

Չեղավ հաղթանակ, որովհետև չկար հաղթանակի թիմ։ Նման իրավիճակներում և նման պետություններում հաղթում են միայն ու միայն հաղթանակի թիմերը։ Հավաքական բովանդակության առումով մենք չունեինք հաղթանակի թիմ ու, հետևաբար, չունեցանք հաղթանակ։ Ողջ հարգանքով հանդերձ՝ անհատական մակարդակում ԱԺ անցած ընդդիմադիր դաշինքների ղեկավարների ու գործիչների հանդեպ, որոնցից շատերը լուրջ կենսագրության, փորձառության ու ներուժի տեր մարդիկ են, ես ուզում եմ, որ այս հարցերին նայենք առանց սեթևեթանքի։

Հաղթանակի քաղաքական թիմը պետք է լինի ներսում ինքն իր համար համոզիչ, որպեսզի հետո կարողանալ դառնալ համոզիչ՝ լայն հասարակության համար։

Հաղթանակի թիմը պետք է լինի ներկայացուցչական՝ ներգրավելով հանրային շերտերին՝ լայն համախմբման համոզիչ կոնցեպցիայով։

Հետպատերազմյան արտահերթ ընտրություններում դաշինքի լիդերի և դաշինքի առանցքային ուժի կարևորագույն պատկերացումները՝ խաղաղության, ռևանշի, պատմական տարածքների, հարևանների հետ հարաբերություններիշուրջ, չեն կարող տեսանելի հակասության մեջ լինել, այնինչ դա կար և կրում էր հրապարակային բնույթ։ Ու նաև այդ պատճառով հնարավոր չեղավ դառնալ համոզիչ ու մեղմել հասարակության զգալի մասի մոտ առկա սարսափը նոր պատերազմի հանդեպ (ինչը շատ ճիշտ ձևակերպել էր Ռ. Քոչարյանը իր վերջին հարցազրույցում)։

Հաղթանակի գնացող թիմը պետք է իրական լինի։ Հակառակ դեպքում՝ ստացվում է, որ այլ միջավայրում, այլ խմբերի կողմից գեներացվում և մշակվում են  հիմնական գաղափարները, ծրագրային ձևակերպումները,  որոնք հետո փոխանցվում են «պաշտոնական թիմին»՝  հրապարակայնացվելու համար՝ այն պարագայում, երբ այդ անձանց մեծ մասը դրանցից տեղյակ չէ, իսկ հաճախ՝ կրողն էլ չէ։

Այս պարագայում ԱԺ անցած ընդդիմադիր դաշինքները հիշեցնում են  Հայաստանի ֆուտբոլի առաջնության թիմերը՝ ոտքի վրա, ափալ-թափալ հավաքված մարդկանց անվանացանկ, որոնք ֆորմալ լրացնում են թիմի թափուր տեղերը, սակայն միավորված չեն նույն տրամաբանության մեջ՝ մի երկու հայ, մի քանի ռուս, վրացի, մի երկու անհայտ բրազիլացի, նույնիսկ՝ անծանոթ անունով երկրից մի երկու խաղացող և այլն։

Սա հաղթանակի թիմ չէ։ Հաղթանակի թիմը, առավել ևս՝ պետական և ազգային պարտությունից հետո, լրիվ այլ գաղափար է, և այլ սկզբունքներ ենթադրող։

Հանրության շերտերը ներկայացնող, հասարակությունը ներկայացնող կոնսոլիդացիոն-գաղափարական թիմերի փոխարեն ընտրվեց իրավիճակային, խմբային-քվոտավորված ու տեղ-տեղ՝ չթաքցվող պրոտեկցիաներով մոդելը։ Ու մենք այսպես ուզում էինք հաղթե՞լ։

Հարց երկրորդ. Ի՞նչ ասել է հաղթանակ

Ազգային և միջազգային ամոթ է, որ գործը հասավ ընտրություններին. ներքաղաքական հարցերը նոյեմբերի 10-ից հետո հաշվված շաբաթների ընթացքում պետք է լուծված լինեին՝ խաղաղ ու գրագետ։ Ինչո՞ւ դա չեղավ՝ առանձին, ցավոտ քննարկման թեմա է։ Գուցե դրա մասին՝ հետո, բայց հիմա արձանագրենք պատմական ամոթը ու անցնենք առաջ։ Գործը հասավ ընտրություններին, ուրեմն պետք էր հաղթել՝ չխնայելով ռեսուրս, մի կողմ դնելով ամեն անձնականը, երկխոսելով բոլորի հետ, լսելով առաջարկներ, տնետուն անցնելով, սփյուռքը մոբիլիզացնելով, պատրաստ լինելով բարդ փոխզիջումների, զոհողությունների և այլն և այլն։

Բայց ինչպե՞ս կարող էինք հաղթել, եթե չգիտեինք, թե ո´րն է հաղթանակը։

Իսկ հաղթանակը հանրային տրամադրություններում տոտալ փոփոխություններ մտցնելն էր, հասարակական զանգվածային այն շարժումը, որը պետք է սրբեր մեր պետությունը ոչնչացնելու թուրքական ծրագիրը։ Մենք դա չենք արել և չենք արել ո´չ թե որովհետև չենք կարողացել, այլ՝ որովհետև չենք ընդունել, որ դա է կարևորը։

Մեզ հրապարակայնորեն, ամբողջ աշխարհի առաջ որպես պետություն ոչնչացնում են, իսկ մենք ստվերային տրամաբանությամբ կազմված ցուցակներով ուզում էինք դրա դեմը առնել։ Նման բան չի լինում։ Իմ ասածների ամենավառ ապացույցն այն է, որ չկա հետընտրական լարվածություն։ Ուրեմն՝ ոչ ճիշտ պրոցես ենք գեներացրել։ Հակառակ դեպքում հնարավոր չէր լինի զրոյական դիմադրության պայմաններում Չարչյանին սովորական ջեբկիրի նման պահել բանտում ու չլիներ ընդվզում, հնարավոր չէր լինի Սյունիքի համայնքապետերի հետ անել այն, ինչ ուզում են։ Հայաստանում որևէ հետընտրական փուլ այսքան հանդարտ ու այսքան ամուլ չի եղել։ Ինչո՞ւ է այսպես։ Մտածենք, ու ցավոտ պատասխաններ կգտնվեն։

Հարց երրորդ.  Ի՞նչ անել

Հայաստանում պետք է լինի նոր սոլիդ իշխանություն։ Իսկ դրա համար պետք է ձևավորվի հաղթանակի թիմ։ Որո՞նք են քայլերը։

Աշխատել հանրային տրամադրությունների փոփոխման ուղղությամբ։

Փոփոխվող տրամադրությունների պրոցեսում գեներացնել նոր քաղաքական հոսանք՝ նոր ձևակերպումներով, նոր խնդիրներով, նոր բառապաշարով։ Այդ հոսանքը պետք է լինի հնարավորինս լայն ու ազատ։

Զգալիորեն փոփոխված հանրային տրամադրությունների, ծավալվող քաղաքական հոսանքի մի պահից ձևավորել նոր քաղաքական ուժ՝ կազմված իրական մարդկանցից, իրական հանրային դեմքերից, մարզային էլիտաներից, հասարակության շերտեր ներկայացնող գործիչներից։

Ինչքա՞ն ժամանակում սա կարող ենք անել. շատ արագ՝ հաշվված ամիսների ընթացքում։ Դրանից հետո երկրում քաղաքական փոփոխությունների խնդիրը տեխնիկայի հարց է, և նույնիսկ նոր ընտրությունների անհրաժեշտություն կարող է չլինել։

Բոլոր նպաստավոր գործոնները առկա են՝ այս շղթան հաջողությամբ իրականացնելու համար՝ սկսած սոցիալական դժգոհություններից, էական թանկացումներից մինչև չդադարող պատերազմ ու դրա վերսկսման վտանգը։ Այս իշխանությանը մերժած 400  հազարը և քվեարկության չգնացած 800 հազարը լրջագույն սոցիալական բազա է, բայց այդ 400 և 800 հազարին պետք է տալ նոր կոնսոլիդացիոն գաղափարներ ու գտնել ձևը՝ նրանց մասնակից դարձնելու մեծ փոփոխություններին։Իսկ Նիկոլին քվեարկած 700 հազարը ոչ թե թշնամական ճամբար է, այլ՝ մտածելու, հետևություններ անելու ու ճիշտ աշխատանքի գործիքներ գտնելու խնդիր։

Ն. Փաշինյանը երեկ կառավարության նիստում արդեն որերորդ անգամ հայտարարում է. «ՀՀ կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և ընդհանրապես տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու՝ Հայաստանի ժողովրդից ստացած մանդատը»։

Քանի դեռ նա այս պատմական սուտը  առանց պրոբլեմ արտասանում է, ուրեմն Հայաստանում չկա բավարար  լրջության  ընդդիմություն, լուրջ դիմադրություն, քաղաքացիական հասարակության լուրջ համակարգեր, լուրջ էլիտաներ։

Փաշինյանի ձևակերպումը փարիսեցիություն է.ինչ է, 2018-ին դու չունեի՞ր այդ մանդատը, ինչ է, խաղաղ դարաշրջան բացելու համար անպայման պատերազմ, պարտություն և մի ամբողջ սերնդի սպա՞նդ էր պետք, նրա՞նք էին խանգարում խաղաղությանը։ «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարության  ժամանակ չէի՞ր մտածում խաղաղ դարաշրջանի մասին, թե՞ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելն էր խանգարում խաղաղությանը։Քանի դեռ Նիկոլի՝ նման հայտարարություններից հետո եթերը, մամուլը հեղեղված չեն նման հարցադրումներով, քանի դեռ քաղաքական վերնախավերը չեն գիտակցում տեղին և ճիշտ արձագանքի քաղաքական մշակույթի կարևորությունը, ուրեմն Նիկոլը մնալուէ, քանի դեռ ԱԺ խմբակցությունները չեն պատրաստվում այս թեզով «ճզմել» Նիկոլին, ուրեմն Նիկոլը մնալու է։ Չի լինում հայրենիքի սիրողական փրկություն, սիրողական պայքար։

Հ. Գ.

Առաջիկա շաբաթներին «Այլընտրանքային նախաձեռնություններ խումբը» կենտրոնանալու է մի ուսումնասիրության վրա, որը կոչվելու է «Ինչու փլուզվեց իմ երկիրը»։ Սա լինելու է ցավոտ հարցերի մասին խոսելու փորձ։ Մենք պետք է առանց վախենալուհարցեր ձևակերպենք, նայենք մեզ՝ մեր անցյալին, մեր սխալներին, մեր ներկային, որպեսզի կարողանանք այսօր գտնել լուծումներ։

Նոր ԱԺ-ում «Այլընտրանքային նախագծեր խումբը» ունենալու է երկու պատգամավոր՝ Էլինար Վարդանյանը և Գեղամ Նազարյանը։ Նրանք հաստատ իրենց գործը լավ կանեն։  Չի բացառվում, որ որոշակի զարգացումների դեպքում նրանց թիվը մեծանա»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ученые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали маршГеноцид армян - самое ужасное преступление в истории человечества: Фабио Массимо КастальдоГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюПрезидент Армении: Борьба с безнаказанностью имеет важное значение для восстановления исторической справедливостиПосольство России в Армении опубликовало запись на армянском языке в день памяти жертв Геноцида армянПосол Бельгии в Армении в Мемориальном комплексе Цицернакаберда почтил память жертв Геноцида армян в Османской империиСегодня мы чтим память жертв Геноцида армян: Марина КальюрандФранцузы и армяне навсегда связаны: МакронГенсек ОДКБ заявил о попытках Запада распространять деструктивный контент в других странахКатоликос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единстваЭрдоган в связи с 24 апреля сделал очередное заявление, отрицающее исторические реалии 1915 годаС утра поток людей к мемориалу «Цицернакаберд» в Ереване не прекращаетсяВ 21 веке, мы стали свидетелями очередной политики этнических чисток и ее последствий: МИДГеноцид армян – это не просто трагедия прошлого, это продолжающаяся действительность: депутат ЕвропарламентаПремьер-министр Никол Пашинян почтил память жертв Геноцида армян в ЦицернакабердеПослание премьер-министра Никола Пашиняна по случаю 109-й годовщины Геноцида армянГенсек: решение Армении покинуть ОДКБ или остаться в ней будет суверенным выбором страны109 лет спустя: День памяти жертв Геноцида армянПремьер-министр Армении присутствовал на концерте, посвященном памяти жертв Геноцида армянАрхиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествиеЦена на газ может вырасти. Последствия односторонних уступок ПашинянаКакое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ40 провалов за 6-летнее правление ПашинянаПремьер-министр Пашинян принял делегацию группы дружбы Франция-Армения Сената Французской РеспубликиПрезидент Республики Армении принял председателя Совета армян ФранцииЗамглавы МИД Армении представил послу Аргентины мирный процесс между Ереваном и БакуВ докладе Госдепартамента США зафиксированы случаи нарушения Азербайджаном прав человека в отношении армянАдминистрация Стамбула запретила поминовение жертв Геноцида армян
Самое популярное