Վան Գալը կգլխավորի Նիդեռլանդների հավաքականը
ՍպորտՆիդեռլանդների ֆուտբոլի արքայական ասոցիացիան համաձայնվել է Լուի Վան Գալին նշանակել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է De Telegraaf-ը:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, 69-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մեկուկես տարի ժամկետով: Վան Գալը կփոխարինի Ֆրանկ դե Բուրին, որի գլխավորությամբ թիմը դուրս եկավ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ զիջեց Չեխիայի հավաքականին:
Վան Գալը երկու անգամ գլխավորել է Նիդեռլանդների հավաքականը՝ 2000-2001 և 2012-2014 թվականներին: Նրա գլխավորությամբ թիմը բրոնզե մեդալներ է նվաճել Աշխարհի 2014 թվականին։ 2019-ի մարտին Վան Գալը հայտարարեց մարզչի պաշտոնում կարիերան ավարտելու մասին: Նրա վերջին աշխատանքը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» էր, որը նա թողեց 2016 թվականին: