Գրիզմանը կարող է տեղափոխվել «ՊՍԺ»
Спорт«Պարի Սեն Ժերմենի» և Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանի նկատմամբ, հայտնում է Marca-ն:
Ինչպես նշում է թերթը, կատալոնական ակումբի ղեկավարությունը մտադիր է վաճառել ֆրանսիացի հարձակվողին, քանի որ նրա տրանսֆերը տնտեսապես օգտակար կլինի և կբարելավի ֆինանսական իրավիճակը: Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգուեսի փոխանակումը հավելավճարով այժմ անհնար է այն պատճառով, որ «կապտանռնագույնները» գոհ չեն գործարքի պայմաններից, ուստի «Բարսելոնան» այլ տարբերակներ է փնտրում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական ակումբը իտալական «Յուվենտուսի» հետ քննարկում է Գրիզմանի փոխանակումը կիսապաշտպան Պաուլո Դիբալայի հետ: Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը՝ «Ատլետիկոյից»՝ 120 միլիոն եվրո տրանսֆերի դիմաց: «Կապտանռնագույնների» կազմում 30-ամյա ֆուտբոլիստը 99 խաղում դարձել է 35 գոլի հեղինակ: Գրիզմանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2024-ի ամառը: