Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում «Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան 35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Թքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի ՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներին 

Ավելի քան 2 մլրդ դրամի վատնում. մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր են բացահայտվել

Իրավունք

ՀՀ ԱԱԾ Տավուշի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 2011-2017 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական համապատասխան գերատեսչությունների մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, կատարել են առանձնապես խոշոր չափերի վատնում, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսպես.

ՀՀ անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրին համապատասխան՝ ՀՀ «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետի շինարարական աշխատանքների իրականացման համար ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարման նպատակով սեփականատերերին վճարման փոխհատուցման համար ՀՀ Տավուշի մարզպետարանին է փոխանցվել 2.649.209.000 ՀՀ դրամ:

Վերը նշված միջոցառումների ծրագիրն իրականացնելու պատրվակով նախ ՊԵԿ մաքսային, իսկ այնուհետև՝ տարածքային կառավարման մարմիններում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Հ.Ա-ի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու նպատակով 2011 թվականի դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզպետարանի միջոցով նրա հետ կնքել են վերջինիս սեփականության իրավունքով պատկանող, Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքում գտնվող հյուրանոցի, պոմպակայանի և հասարակական նշանակության օբյեկտների սպասարկման հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով Հ.Ա-ն նշված շինություններով ծանրաբեռնված հողամասը 206.137.500 ՀՀ դրամ գումարով վաճառել է Հայաստանի Հանրապետությանը (ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի), սակայն հիշյալ գույքը շարունակել է փաստացի տիրապետել և օգտագործել նախկին սեփականատերը և այն չի ծառայել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված նպատակին, այդ կերպ ՀՀ պետական համապատասխան գերատեսչությունների մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք վատնել են պետության՝ հատուկ նպատակով տրամադրված առանձնապես խոշոր չափերի գումարը:

Այնուհետև, նույն պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել ձեռք բերված, ՀՀ սեփականություն հանդիսացող նշված հողատարածքը և դրանում առկա շինություններն ըստ նպատակային նշանակության օգտագործելու համար, իսկ Հ.Ա-ն շարունակել է ապօրինի՝ առանց օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի, իր հետ փոխկապակցված ԱՁ-ի անվան տակ մինչև 2017 թվականի մայիս ամիսը շահագործել պետության սեփականություն հանդիսացող, նշված հասցեում գտնվող հյուրանոցային համալիրը և հողամասը, վարձակալությամբ տրամադրել տարբեր կազմակերպությունների և անհատների, ստանալ առանձնապես խոշոր չափերի եկամուտներ: Արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, պետությունը զրկված է եղել սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը տիրապետելու և օգտագործելու իրավունքից, այն ծառայեցնել նախատեսված նպատակներով, ստանալ նյութական օգուտներ, որն էլ իր հերթին անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը
Ամենադիտված