Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան 

ՀՀ բնակչության 40 %-ը COVID-19-ի պատճառով սթրես է տարել․ Ավանեսյանի ելույթը՝ Աթենքում

Քաղաքական

Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը  ելույթ է ունեցել Աթենքի գագաթնաժողովում։

«Հայաստանում COVID-19 համավարակի դեմ պայքարի առաջին ամիսներին հայտարարվեց լոքդաուն, ինչը, հայտնի է, որ բերում է մարդկանց առանձին խմբերի ու անհատների մեկուսացման։ Բնականաբար, նման միջոցառումներն այդ փուլում միակ և անհրաժեշտ միջոցն էին վարակի տարածման դեմ պայքարելու: Հասկանալի է նաև, որ մարդկանց մեկուսացումը չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողնել նրանց հոգեկան առողջության վրա։ Այդ ամբողջ ընթացքում մենք առերեսվել ենք մի շարք խնդիրների հետ` կապված բնակչության հարաճուն տագնապների, լարվածության և համավարակի հետագա զարգացման վատագույն սցենարների, ակնկնալիքների և սպասումների հետ:

Համավարակի հայտարարման առաջին ամիսներից արձանագրվել է հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների անհրաժեշտության զգալի աճ, ինչը նույնպես որոշակիորեն մեղմել է իրավիճակը: Հայաստանում հոգեբանական անվճար աջակցություն են ստացել վերապրոֆիլավորված հիվանդանոցներում բուժվող քաղաքացիները, բուժաշխատողները, ինչպես նաև առավել խոցելի խմբերի մեջ ընդգրկված քաղաքացիները:

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են գտնվել հոգեբուժական կլինիկաներում բուժվող, խնամքի մեջ գտնվող պացիենտները, որոնց տագնապներն ու լարվածությունները կապված են եղել իրենց հարազատների հետ հանդիպելու կամ տեսակցելու անհնարինության հետ:

2020 թվականի մայիս-հունիսին իրականացված հետազոտության արդյունքները հաստատել են մեր նախնական մտավախությունները` փաստելով, որ բնակչության 40%-ի մոտ կորոնավիրուսի տարածման հետ կապված առկա է միջին և ծանր աստիճանի սթրես, ինչպես նաև սոմատիզացված հոգեբանական խնդիրներ են հայտնաբերվել բնակչության 20%-ի մոտ: Հետազոտության արդյունքներով կարելի է եզրակացնել, որ սթրեսի պատճառներից մեկն արժանահավատ տեղեկատվության հասանելիության և տեղեկացվածության անբավարար մակարդակն է:

Կարծում եմ` տեղին է նշել, որ համավարակի առաջին իսկ օրերից ապատեղեկատվությունը լրջագույն բացասական ազդեցություն է թողել հանրային վտանգը կանխելու առումով. մարդիկ հեշտությամբ հավատում էին ոչ ճիշտ լուրերին, ոչ մասնագիտական, հաճախ դիլենտատական մակարդակի կարծիքին ու մեկնաբանություններին: Արդյունքում` թերագնահատում էին պարզագույն պաշտպանիչ միջոցների օգտագործումը և համատարած հրաժարվում դրանք կիրառելուց:

Հետազոտությունը ցույց տվեց, որ պաշտոնական լրատվամիջոցներին հետևող բնակչության մոտ սթրեսի մակարդակը նշանակալի ցածր է եղել:

Ներկայումս իրավիճակն այլ է. COVID-19–ի դեմ պատվաստանյութերի առկայությունը որոշակի հույս է ներշնչում մարդկանց, որ վտանգը կարող է հաղթահարվել: Մյուս կողմից, Հայաստանին դեռ չի հաջողվել ապահովել բնակչության պատվաստումների լայնածավալ ընդգրկում, մեծապես՝ ապատեղեկատվության և ոչ մասնագիտական մեկնաբանությունների պատճառով: Միաժամանակ, մենք վստահ ենք, որ ընթացող տեղեկատվական աշխատանքների արդյունքում կկարողանանք հաղթահարել այս խոչընդոտները:

Ելույթի վերջում կցանկանայի միջազգային առողջապահական հանրությանը տեղեկացնել, որ Հայաստանի համար խիստ կարևոր է մինիմալիզացնել կորոնավիրուսով պայմանավորված համավարակի բացասական ազդեցությունները, մասնավորապես` հոգեկան առողջության խնդիրները` դասելով դրանք Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթություններում։ Մենք լիովին ապահովված ենք այս խնդիրները լուծելու համար անհրաժեշտ կառուցվածքային, մարդկային և տնտեսական ռեսուրսներով:

Շնորհակալ եմ ուշադրության համար»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիային
Ամենադիտված