Չինաստանում ջրհեղեղի պատճառով զոհերի թիվը հասել է 51-ի (լուսանկարներ)
ԼուսանկարներՉինաստանի Հենան նահանգի կենտրոնական մասում ջրհեղեղի պատճառով զոհերի թիվը հասել է 51-ի, 400 հազար մարդ տարհանվել է անվտանգ տարածքներ: Այս մասին հաղորդել է Henan Daily թերթը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Հուլիսի 23-ի կեսօրվա դրությամբ՝ ջրի հոսքերը քայքայել են 44,000 հա գյուղատնտեսական նշանակության հողեր: Ջրհեղեղից ուղղակի տնտեսական վնասը կազմել է 65,5 միլիարդ յուան (10,12 միլիարդ դոլար):
Տեղի իշխանությունները հինգշաբթի օրը հաղորդել էին 33 զոհի մասին:
Հուլիսի 16-ին Հենան նահանգում սկսվել էին հորդառատ անձրևներ, որոնք ջրհեղեղներ են առաջացրել: