Բելգիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 37֊ի (լուսանկարներ)
ԼուսանկարներԲելգիայում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենամեծ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 37-ի, ևս վեց մարդ անհայտ կորել է, հայտնում է ճգնաժամային շտաբը:
Հաղորդվում է նաև, որ Վալոնիայի առավել տուժած տարածքներում, մասնավորապես՝ Վերվիեր քաղաքում, հարյուրավոր բնակելի շենքեր ջրհեղեղի պատճառով պիտանի չեն ապրելու համար, մոտ տասը հազար մարդ պետք է տեղափոխվի: Վալոնիայի իշխանությունները հայտարարել են զոհերի համար արտակարգ օգնության մեխանիզմի ստեղծման մասին, որի շրջանակներում՝ նրանք մտադիր են հավաքել շուրջ երկու միլիարդ եվրո տուժած տարածքների վերականգնումը ֆինանսավորելու համար: Նման աշխատանքը, փորձագետների կարծիքով, կարող է տևել մի քանի տարի:
Հուլիսի 14-15-ը հորդառատ անձրևները հարվածեցին Բելգիայի հարավային նահանգներին՝ հանգեցնելով աննախադեպ ջրհեղեղի: Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոյի խոսքով՝ այս ջրհեղեղը երկրի պատմության մեջ ամենաաղետալի երևույթն է: