Նաոմի Օսական բոցավառեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահը (տեսանյութ)
СпортՏոկիոյի Օլիմպիական խաղերի գլխավոր ջահը բոցավառեց աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական։
Տոկիոյի 32–րդ ամառային Օլիմպիական խաղերը բացված էր հայտարարել Ճապոնիայի կայսր Նարուհիտոն։
Ճապոնիայի մայրաքաղաքում ավարտվեց Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց առանց հանդիսականների։
Օլիմպիական խաղերը կշարունակվեն մինչեւ օգոստոսի 8–ը։