Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը հանդիպել է ԱԳ նախարարի հետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության տոնի առթիվ Որդեկորույս ծնողներն Անկախության տոնի առթիվ հավաք ու քայլերթ են անցկացնում. ուղիղ Խոնարհումս եմ բերում հանուն անկախության հերոսաբար զոհված մեր ծառայակիցների ընտանիքներին. Վահե Ղազարյան Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն այցելել են Սիրիայում ՀՀ դեսպանություն Հայկական դրոշը Տեղում՝ ադրբեջանականից բարձր Հայկոն բուժում է ստանում, ստաբիլ վիճակում է․ ընտանիքի անդամ Քարի լիճ տանող ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել Եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը կապահովի Ձեր երկրի խաղաղ, բարեկեցիկ զարգացումը. Պուտինը՝ Փաշինյանին Շվեյցարիան շարունակում է մնալ Հայաստանում բարեփոխումների գործընթացի հուսալի գործընկեր 

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի` «Զանգեզուրը մեր նախնիների հողն է» հայտարարությանը

Արտաքին Քաղաքական

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին.

Հարց․ Ադրբեջանական AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ ներկայացնող հերթական հայտարարություններն է արել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները:

Պատասխան․ Ադրբեջանի նախագահն իր հարցազրույցում հանդես է եկել մի շարք մեկնաբանություններով, որոնցից կանդրադառնանք մի քանիսին, որոնք ակնառու ցույց են տալիս ուժի կիրառումը տարածաշրջանային քաղաքականության գործիք դարձնելու Ադրբեջանի ղեկավարության մոտեցումները։

Առաջին, վերոնշյալ հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ըստ էության ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ դա արդարացնելով այն պնդմամբ, որ «Զանգեզուրը մեր նախնիների հողն է»։ Սա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում, քանի որ միջազգային ոչ մի նորմ կամ սկզբունք չի ընդունում հարևան պետության տարածքի օկուպացման փորձը՝ պատմական նմանօրինակ, տվյալ դեպքում՝ խեղաթյուրված «հիմնավորմամբ»։

Հարկ է նշել, որ այս սադրիչ գործողություններն ուղեկցվում են Ադրբեջանի նախագահի կողմից այսպես կոչված «զանգեզուրի միջանցք» ձևակերպման շրջանառմամբ, ինչն ամբողջովին հակասում է 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ հունվարի 11-ի եռակողմ համատեղ հայտարարություններին, որոնք պարունակում են տարածաշրջանում առկա տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման դրույթը։ Ադրբեջանական կողմը հասկանալով միջազգային իրավունքը խախտող իր այս պահանջների հիմնազուրկ լինելը՝ փորձում է որպես փաստարկ ներկայացնել խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու իր պատրաստակամությունը։

Երկրորդ, Ադրբեջանի նախագահը հստակորեն մատնանշում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նպատակ է ունեցել տարածաշրջանի քարտեզից ջնջելու Լեռնային Ղարաբաղը, իսկ Արցախի ժողովրդին զրկելու իր հայրենիքից։

Լեռնային Ղարաբաղը՝ որպես տարածքային միավոր, ճանաչված է մի շարք միջազգային փաստաթղթերում, որոնց մեծամասամբ միացել կամ իր համաձայնությունն է հայտնել նաև Ադրբեջանը։ Ադրբեջանի կողմից միջազգային իր հանձնառությունների վերանայումը և ուժի կիրառումը չի կարող հանգեցնել միջազգային ասպարեզից Լեռնային Ղարաբաղի անհետացմանը։ Այս մոտեցումն ակնհայտորեն հետապնդում է Արցախի ժողովրդի մարդու իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի և Արցախի տարածքային ամբողջականությունը ոտնահարելու նպատակ։

Երրորդ, Ադրբեջանը պնդում է, որ հետպատերազմյան շրջանում կարողացել է միջազգային հանրությանը պարտադրել իր օրակարգը։ Մենք չենք ժխտում, որ նման փորձեր Ադրբեջանը կատարել և կատարում է, և այդ փորձերի հիմքում ընկած է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ ղարաբաղյան հակամարտությունը միջազգային օրակարգից դուրսբերման մոտեցումը։ Այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահող երկրների և բազմաթիվ այլ միջազգային դերակատարների հստակ արձանագրում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, լավագույնս փաստում է, որ Բաքվի այս փորձերը ձախողվել են։ 

Չորրորդ, Ադրբեջանը շարունակում է պատերազմի հումանիտար հետևանքների ոչ թե հաղթահարման այլ խորացման քաղաքականությունը, ինչն արտահայտվում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց փոխանակման իր մասով ստանձնած պարտավորության առկախմամբ ու վերջիններիս նկատմամբ քրեական շինծու հետապնդմամբ և հայատյացության շարունակական խրախուսմամբ։

Հինգերորդ, ուժի, ուժի սպառնալիքի կիրառումը չի կարող ստեղծել տևական խաղաղություն և հղի է տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների համար վտանգներով։ 

Հայաստանը հետևողականորեն հանդես է գալու Արցախի տարածքում արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանման դիրքերից՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը հանդիպել է ԱԳ նախարարի հետՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության տոնի առթիվ «Մենք հող ենք կերել, բայց հող չենք տվել». իրանցի պատգամավորի կոշտ պատասխանը` ադրբեջանցի գործընկերոջըՈրդեկորույս ծնողներն Անկախության տոնի առթիվ հավաք ու քայլերթ են անցկացնում. ուղիղԻրանի ԱԳ փոխնախարարն այցելելու է Ադրբեջան Խոնարհումս եմ բերում հանուն անկախության հերոսաբար զոհված մեր ծառայակիցների ընտանիքներին. Վահե Ղազարյան Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն այցելել են Սիրիայում ՀՀ դեսպանություն Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակի առթիվ Առաջին անգամ Երերույքի տաճարի շրջակայքում կանցկացվի բացօթյա դասական համերգ Հայկական դրոշը Տեղում՝ ադրբեջանականից բարձրՀայկոն բուժում է ստանում, ստաբիլ վիճակում է․ ընտանիքի անդամ Քարի լիճ տանող ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելԵռակողմ պայմանավորվածությունների իրականացումը կապահովի Ձեր երկրի խաղաղ, բարեկեցիկ զարգացումը. Պուտինը՝ Փաշինյանին Ռուսաստանը ցավում է, որ Թուրքիան չի ճանաչել Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքները Որն է համաճարակները հաղթահարելու միակ ուղին․ Բիլ ԳեյթսՇվեյցարիան շարունակում է մնալ Հայաստանում բարեփոխումների գործընթացի հուսալի գործընկեր Գյումրիում Անկախության տոնի առթիվ պարգևատրվեցին 44-օրյա պատերազմի մասնակիցները Երասխում բարձրացվել է հանրապետությունում ամենամեծ եռագույնըԵրգչուհի Աթենա Մանուկյանը լողազգեստով լուսանկար է հրապարակել Առողջապահության նախարարի պատվաստված մայրը վարակվել է կովիդով. HraparakԱրմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ- Ժոմարտ Տոկաևը Երևանի մի շարք հատվածներում տոնական զինվորական շքերթներ են կայացել Լուսաղբյուր բնակավայրում էլեկտրաշչակ է գործարկվելու Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում ծաղիկներ խոնարհեց զոհերի հիշատակին Գնդապետ Արմեն Վարդանյանին հետմահու շնորհվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան Սիրված ու ճանաչված երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցՏե՛ր իմ, առաջնորդի՛ր մեզ՝ Քո խոստումի համաձայն․ հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին Սպասում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Մերի Երեմյանը՝ ոճային կերպարում Իրանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը դեռ երկար է տևելու ու պարզ չէ, թե դա ինչով կվերջանա COVID-19֊ի համաճարակի նոր անսպասելի հետևանքներ են բացահայտվելՀայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար. Վալերի Բուայե Առաքել Մովսիսյանը սնանկ է ճանաչվել Հայաստանի անկախության օրը մենք բոլորս մի կարևոր խնդիր ունենք՝ կանգնեցնել պարտությունը և վերածնվել .Վահե Հակոբյան Ուժեղ պետության հիմքը հզոր տնտեսությունն է ու պրոֆեսիոնալ կառավարումը. Արման Վարդանյանի շնորհավորանքըՏոկիոյում հայուհիները հայկական տարազներով ֆլեշմոբ են անցկացրել (լուսանկարներ)«Բարեկամական հարաբերությունները կընդլայնվեն». Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորել են Հայաստանին և հայ ժողովրդինԵս երթևեկում եմ այդ ճանապարհով, նորմալ անցել եմ. ԳՇ պետը՝ Գորիս-Որոտան ճանապարհի մասինԻտալիան վստահությամբ է նայում Հայաստանի հետ հարաբերությունների ապագային Սերժ Սարգսյանն այցելել է մարտական ընկերոջ՝ Մանվել Գրիգորյանի շիրիմինԱկնայում ականի վրա էքսկավատոր է պայթել, կա տուժած «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի կողմից կառուցվել է Սրբոց Հրեշտակաց եկեղեցին և «Հավերժների այգին» (տեսանյութ)Արայիկ Հարությունյանն այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-ՊետրոսյանինIPhone 13֊ի վաճառքը կհետաձգվիԱնհրաժեշտ է դասեր քաղել անցյալի բացթողումներից և առաջ շարժվել․ ՀՀ ՄԻՊ «Շատ եմ սիրում իմ քաղաքը, իմ ընկերներին». Լուսինե Թովմասյանի երեկոյան կերպարըՍասուն Միքայելյանը շատ փոքր անձ է, որին անդրադառնամ․ Խաչատուր Սուքիասյան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առթիվ ՄԻԵԴ-ը բավարարել է իմ կողմից 2008-ին ներկայացրած գանգատն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի․ Տիգրան ԱթանեսյանՀՀ-ում Էրդողանի բարեկամներից հարցրեք՝ ինչ ազդակներ կան Թուրքիայից․ Օհանյան
Ամենադիտված