Ձերբակալվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի նախկին հովանավոր Աշոտ Խաչիյանը
МирՄոսկվայում ձերբակալվել է Ինտելեկտ-բանկի նախկին ղեկավար, հնավաճառ Աշոտ Խաչիյանը, որը հայտնի է նաև որպես Ադամ Յանով: Ուրբաթ` հուլիսի 23-ին, նա տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ՝ որպես Ալեքսանդր Բեգգրովի «Պետերբուրգի ձմեռային համայնապատկեր» կտավի գողության գործով կասկածյալ, գրում է «МК Санкт-Петербург»-ը: Մոտ 15 միլիոն ռուբլի արժեք ունեցող կտավը գողացել են հնահավաք Գենադի Տյուխմենևից:
Ըստ «Կոմերսանտ»-ի, Խաչիյանին բերման են ենթարկել հուլիսի 21-ի գիշերը Մոսկվայում:
Բեգրովի կտավն անհետացել է 2010 թվականին՝ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Պետրովսկի առափնյա շրջանի գրասենյակային շենքից, կտավը խաբեությամբ առեւանգվել է երկու տղամարդու կողմից, որոնցից մեկը Խաչիյան է:Տյուխմենևի հաղորդման հիման վրա խարդախության մասին քրեական գործ է հարուցվել: Խաչիյանը երկար ժամանակ թաքնվել է հետաքննությունից և նրա նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել։
Խաչիյանի հիմնադրած Ինտելեկտ-բանկը զրկվել է լիցենզիայից 2001-ին, իսկ 2004-ին դատարանի որոշմամբ լուծարվել է վարկային կազամկերպությունը: Նախորդ տարիներին Խաչիյան-Յանովը հովանավորում էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստատեսային ինտելեկտուալ խաղերը: