Իրանի պանթյուրքիստները բողոքի ակցիա են կազմակերպել (տեսանյութ)
ՏեսանյութերԹավրիզի պանթյուրքիստները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն երկրի հարավ-արևմուտքում իրանական Խուզեստանի արաբախոս բնակիչների, ովքեր շարունակում են բողոքել խմելու ջրի հասանելիության հետ կապված խնդիրների պատճառով, գրում է Infoteka24-ը:
Հանրահավաքում այնպիսի կարգախոսներ են հնչում, ինչպիսիք են` «Ադրբեջան և Ալ-Ահվազ, մենք միասին ենք» «Ազատություն, հավասարություն, ազգային կառավարություն»:
Խուզեստան նահանգում, որտեղ ամռան ամիսներին օդի ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի, գերակշռում են էթնիկ արաբներ, ովքեր փորձում են անջատվել Իրանից: Տարածաշրջանում լարվածությունը, անջատողական տրամադրությունների պատճառով, գոյություն ունի 1920 թվականից, որի պատճառով պարբերաբար բողոքի ցույցեր են տեղի ունենում, հնչում են հոգևոր առաջնորդի դեմ կարգախոսներ, տեղի են ունենում անկարգություններ, որոնք հաճախ հանգեցնում են բռնությունների:
Հիշեցնենք, որ սա Թավրիզում առաջին հակակառավարական ակցիան չէ և դրանք կազմակերպվում են իրանցի պանթուրքիստների կողմից` անջատողական նպատակներով: Մի քանի անգամ տեղի են ունեցել անհնազանդության զանգվածային գործողություններ, իսկ 2013-ին Բաքվում նույնիսկ հանդգնեցին կազմակերպել «Ժամանակակից Հարավային Ադրբեջանի ապագան» խորագրով համաժողով, որի կապակցությամբ Իրանի արտգործնախարարությունը ստիպված էր բողոքի պաշտոնական նոտա հղել Բաքվին: