«Թող Աստծո օրհնությունը մշտապես քեզ հետ լինի, իմ Միլա»․ Սիլվա Հակոբյանը կիսվել է դստեր մկրտության լուսանկարով
OtherԵրգչուհի Սիլվա Հակոբյանը եւ նրա ամուսինը՝ Նորայրը, մկրտել են իրենց դստերը՝ Միլային։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում պատկերված են Սիլվան, նրա ամուսինը, դուստրը, մկրտության կնքահայր՝ հայտնի վարսահարդար Գեորգի Կոտն ու նրա կինը։ Ջերմ լուսանկարներին կից տաղանդավոր երգչուհին գրել է․ «Թող Աստծո օրհնությունը մշտապես քեզ հետ լինի, իմ Միլա»։