Սիրիայում երկու թուրք զինվոր է սպանվել, ևս երկուսը` վիրավորվել
ԱշխարհՍիրիայում Թուրքիայի զինված ուժերի զրահամեքենայի վրա հարձակման արդյունքում սպանվել է երկու թուրք զինծառայող, եւս երկուսը վիրավորվել են: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:
««Եփրատի վահան» գործողության իրականացման տարածքում մեր զրահամեքենայի վրա կատարված ահաբեկչության արդյունքում մեր երկու զինծառայող զոհվել են, ևս երկուսը` վիրավորվել»,- ասվում է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է նաեւ, որ հարձակումից հետո «հարվածներ են հասցվել զրահամեքենայի վրա հարձակված ահաբեկիչների թիրախներին»:
Թուրքական հեռուստատեսությունը պնդում է, որ թուրք զինվորականների վրա հարձակումը տեղի է ունեցել Հալեպ նահանգի Ալ-Բաբ քաղաքի տարածքում, որին աջակցում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և «Ազգային պաշտպանության ուժերի» անդամները: Այս երկու կազմակերպություններն էլ Անկարան ճանաչում է որպես ահաբեկչական: