«Երբ մենք դատում ենք կնոջ մասին, երբեք բավարար չափով հաշվի չենք առնում, թե ինչքան դժվար է կին լինել...»․ Տաթեւիկ Ադումյան Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ԱՀ նախագահը Բերքաձոր համայնքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողության Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել COVID-19-ն ու վատ սովորությունները Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով որոշումը կհրապարակվի այսօր. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի 10.3 կմ հատվածը Սեպտեմբերի 26-ին մենք երթ-մոմավառություն ենք անցկացնում. քաղաքական ելույթներ չեն լինելու. Իշխան Սաղաթելյան Մարջան Ավետիսյանի նոր լուսանկարը 

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումներ Շիրակի մարզում. ԱԱԾ

Իրավունք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ, բացահայտել են Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և Գյումրու համայնքապետարանի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում պաշտոնեական կեղծիքներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 41.800.000 ՀՀ դրամ հափշտակելու դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության  մամաուլի ծառայությունից։

Այսպես.

ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, նախնական համաձայնության գալով դպրոցի հաշվապահի հետ, յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի  գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ՝ 2012-2019 թվականների ընթացքում ընդհանուր թվով 9 անձի հրամանագրել են տարբեր հաստիքներում և նրանց աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել և վավերացրել են աշխատաժամանակի հաշվարկի՝ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա դրանք շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել են վճարման, որի արդյունքում աշխատավարձ վճարելու նպատակով Շիրակի մարզպետարանի գույքային ֆոնդից նշված անձանց անվամբ անհիմն կարգով ելքագրվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 23․800․000 ՀՀ դրամ գումար, որն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով յուրացման եղանակով հափշտակվել է հանցավոր խմբի անդամների կողմից։

Վերոգրյալից բացի, մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը 2001-2019 թվականների ընթացքում զբաղեցնող անձինք, նախնական համաձայնության գալով նույն կազմակերպության հաշվապահի հետ, յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տարբեր հաստիքներում որպես աշխատակիցներ վերը նշված տարիներին հրամանագրել են ընդհանուր թվով 10 անձի, որից հետո, վերջիններիս  աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, կազմել, հաստատել և վավերացրել են աշխատաժամանակի հաշվարկի՝ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա այդ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել են վճարման, որի արդյունքում աշխատավարձ վճարելու նպատակով Գյումրու համայնքապետարանի գույքային ֆոնդից հիշյալ աշխատակիցների անվամբ անհիմն կարգով ելքագրվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 18․000․000 ՀՀ դրամ գումար, որն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով յուրացման եղանակով հափշտակվել է հանցավոր խմբի անդամների կողմից:

Հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ  մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նշված կազմակերպություններում կոռուպցիոն մեխանիզմն ամբողջությամբ բացահայտելու, պետությանն ու համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Երբ մենք դատում ենք կնոջ մասին, երբեք բավարար չափով հաշվի չենք առնում, թե ինչքան դժվար է կին լինել...»․ Տաթեւիկ ԱդումյանԱղջիկը սպանել է ընկերոջը՝ վեճի ժամանակ հեռախոսով հարվածելով նրա գլխինՍասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ԱՀ նախագահը Բերքաձոր համայնքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողության Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել COVID-19-ն ու վատ սովորություններըԱրմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով որոշումը կհրապարակվի այսօր. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի 10.3 կմ հատվածը Սեպտեմբերի 26-ին մենք երթ-մոմավառություն ենք անցկացնում. քաղաքական ելույթներ չեն լինելու. Իշխան Սաղաթելյան Մարջան Ավետիսյանի նոր լուսանկարըՎեճ՝ ավտոմեքենայի ձայնարկիչի ձայնը իջեցնելու շուրջ. դանակահարության դեպք Երևանում «Լյուքս» հյուրանոցի մոտ վիճաբանությունը կանխվել է. կան բերման ենթարկվածներ Միշտ ունեցել եմ Քյավառի գրանցում, Գավառ բառը ինձ դուր չի գալիս, հուսով եմ՝ շուտով կփոխենք․ Արզաքանցյան Դիվանագետ Համլետ Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա երկուշաբթի` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ՀՀ-ում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն` ի հիշատակ պատերազմում զոհված հայորդիների «Ես խնդրում եմ՝ թույլ չտալ ուշացած արդարադատություն». Արմեն Չարչյանի փաստաբանը՝ դատարանին Նունե Եսայանը՝ դասական կերպարում (լուսանկար)Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին Արմեն Խաչատրյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից«Երևանի ոսկերչական գործարան»-ի գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրգործՊրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել․ ՈՒՂԻՂՎարորդը սպառնացել է ոստիկանին, կոտրել նրա միջնամատը, քաշքշել համազգեստից եւ սեռական բնույթի հայհոյանքեր տվել. ՔԿՈւՂԻՂ. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ քննարկում են անցկացնումՍտեփանակերտցին սովոր չէ հանձվելու, նա մեջքը ուղղելու է. այսօր Ստեփանակերտի օրն էԿոսոբոկովը հեռանում է. ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենանՌուս խաղաղապահներն ապահովել են 65 000 ավտոմեքենայի անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքովՈղբերգության հարցերի պատասխանները փորձում ենք հիմա ինչ-որ հանձնաժողովում գտնել Միրզոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ քարտուղարի խորհրդականի հետՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1066 նոր դեպք. մահացել է 25 քաղաքացիԱշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներից է. ՄԻՊ«Այլևս անիմաստ է սրանց բան ասել, ընդամենը մի մեջբերում Խորենացուց» Պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից. Արա Զոհրաբյան (տեսանյութ) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունում են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումըՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է իր աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի12 ժամ ջուր չի լինելուՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել ենՕրվա խորհուրդ«Հրապարակ». Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետերից ազատվելու բանալին«Ժողովուրդ». Արցախի ԱԱԾ տնօրենը փորձում է փրկել իր և հորեղբոր որդու դեմքը«Փաստ». Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն«Փաստ». Որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համար«Հրապարակ». Սիփան Փաշինյանն ընդհատակ է անցելԼավրովը հանդիպել է ԱՄՆ հրեական համայնքի ղեկավարների հետ ՄԱԿ-ը հայտնել է, որ վերջին տասը տարիների ընթացքում Սիրիայում ավելի քան 350 հազար մարդ է զոհվել «Հայ ծնվելը ճակատագիր է...». Իննա Խոջամիրյանը` հայկական տարազով (լուսանկար)Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Opel-ն ու Renault-ն. կան վիրավորներԱՄՆ-ում հայտնաբերվել են մարդու հետքեր, որոնք ավելի քան 20 հազար տարեկան ենԲանակայինների ԱԱ․ Հայաստանի ընտրանին նվաճեց 2 բրոնզե մեդալ
Ամենադիտված